Ստորագրվել է Ուկրաինայի վերականգնման մասին հռչակագիրը

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

42 երկրների իշխանության ներկայացուցիչները ստորագրել են Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը, որն ավարտվել է շվեյցարական Լուգանո քաղաքում։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։

Ստորագրողները «վճռականորեն դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան» և կոչ են արել Մոսկվային՝ անհապաղ դուրս բերել զորքերը։ Նրանք նաև ողջունել են քաղաքական, ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու պարտավորությունները և հիմք են դրել Լուգանոյի սկզբունքներին։ Ըստ Կիևի՝ Ուկրաինայի վերականգնումը կարող է արժենալ մինչև 750 միլիարդ դոլար:

Հռչակագիրը ստորագրել են Ալբանիայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Հունաստանի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Կիպրոսի, Լատվիայի, Լիտվայի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Նորվեգիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Կորեայի Հանրապետության, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Ճապոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարները, նախարարները և բարձր ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական ներդրումային բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ և բարձր ներկայացուցիչներ:

Հայտնի է դարձել նաև, որ պատերազմից հետո Ուկրաինայի առանձին շրջանների վերականգնումը հանձնարարվելու է կոնկրետ պետությունների։ Գործընկեր երկրների համապատասխան հաստատված ցուցակը ներկայացրել է վարչապետ Դենիս Շմիգալը։

Ցանկը ներառում է՝

• Գերմանիա – Չեռնիգովի մարզ
• Կանադա – Սումիի մարզ
• ԱՄՆ և Թուրքիա – Խարկովի մարզ
• Չեխիա, Ֆինլանդիա և Շվեդիա – Լուգանսկի մարզ
• Բելգիա – Նիկոլաևի շրջան
• Շվեդիա և Նիդեռլանդներ – Խերսոնի շրջան
• Շվեյցարիա – Օդեսայի մարզ
• Նորվեգիա – Կիրովոգրադի մարզ
• Ավստրիա – Զապորոժիեի մարզ
• Լեհաստան և Իտալիա – Դոնեցկի մարզ։

Տաթև Ֆռանգյան