Զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում․ հարյուրավոր տուժածներ կան

Լուրեր

19.11.2026 | 20:44
ԵՄ-ն վերահաստատել է Հայաստանի եվրոպական ընտրությանն աջակցությունը․ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
Բոլորը

Ուզբեկստանի Կարակալպակստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Նուկուս քաղաքում բողոքի ակցիաների ժամանակ 18 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Այս մասին հայտնել է Ուզբեկստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աբրոր Մամատովը, հաղորդում է «Վեդոմոստի»-ն։

«Նուկուսում զանգվածային անկարգությունների հետևանքով 18 մարդ մահացել է ստացած ծանր վնասվածքներից»,- ասել է Մամատովը:

Ուզբեկստանի Ազգային գվարդիայի մամուլի քարտուղար Դավրոն Ջումանիյազովն ավելի վաղ հայտնել էր, որ անկարգությունների հետևանքով տուժել է 243 մարդ, որոնցից 94-ը գտնվում է հիվանդանոցներում։

Հուլիսի 2-ին Նուկուսում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխությունների, մասնավորապես՝ Կարակալպակստանի ինքնիշխանության և նրա ժողովրդի՝ անջատվելու իրավունքի դրույթը Հիմնական օրենքից հանելու առաջարկության դեմ։

Նույն օրը Կարակալպակստան է ժամանել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը՝ առաջարկելով անփոփոխ թողնել Կարակալպակստանի ինքնիշխանության մասին դրույթները և երկրի Սահմանադրության այլ հոդվածները, որոնք վերաբերում են ինքնավար հանրապետությանը։ Միրզիոևը տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարել։

Նշենք, որ Կարակալպակստանը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և երկրի ամենամեծ շրջանն է։