Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով  Արգիշտի Էլբեկի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հուլիսին  ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, այդ ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը Արցախի Հանրապետության իշխանության կողմից պարգևատրվել էր Արիության մեդալով։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Factor.am-ին հայտնել էր, որ Քյարամյանը պարգևը ստացել է պատերազմի մասնակցության և ունեցած ավանդի համար։

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական։ Նույն թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ։ 2020 թվականի մայիսի 4-ին՝ Քյարամյանը 1 օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Մայիսի 5-ին ՊՎԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Ընդամենը երկու օրում Քյարամյանը նախ ազատվեց ՊՎԾ պետի պաշտոնից, ապա նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Նա ժամեր անց ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, ստացավ գնդապետի կոչում ու զբաղեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2020-ի հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Քյարամյանը ղեկավարել է ԱԱԾ-ն։ Դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը եղել է ՀՀ քնչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Նա արդեն շուրջ 1 տարի ղեկավարում է Քննչական կոմիտեն։