ԱՄՆ-ի ու Մեքսիկայի նախագահները բանակցելու են միգրացիոն հարցերի շուրջ

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի քաղաքապետարանի մի աշխատակից անցյալ շաբաթ իրավապահ մարմիններին տեղեկացրեց մի փաստի մասին, որը դառնալու էր ԱՄՆ անօրինական կերպով մուտք գործելու փորձերում ամենամահաբեր ողբերգություններից մեկը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Դաշնային իշխանությունները չորս մարդու նկատմամբ ներկայացրել են միգրանտներին անօրինական կերպով ԱՄՆ-ի սահման անցկացնելու եւ անփութության պատճառով նրանց մահվան պատճառ դառնալու մասին մեղադրանքներ: Միգրանտները, որոնք պարզապես խցկված են եղել բեռնատարի կցասայլի մեջ, չեն ունեցել ոչ ջուր, ոչ օդորակիչ, ու խեղդամահ են եղել: Դրանից հետո վարորդը լքել է բեռնատար ավտոմեքենան ու ոտքով դիմել փախուստի:

Այս դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճիռ կայացրեց ընդդեմ Թրամփի ժամանակաշրջանի քաղաքականության: Խոսքը «Միգրանտների պաշտպանության արձանագրություններ» անվանումը կրող որոշման մասին է, որն ավելի հայտնի է «Մնա Մեքսիկայում» անվանմամբ:

Թրամփի ժամանակաշրջանում ընդունված որոշման չեղարկումը հաջողություն է գրանցում հօգուտ Ջո Բայդենի: Հիշեցնենք, որ այդ օրենքն էր ստիպել հազարավոր միգրանտների, մինչեւ ԱՄՆ-ի սահմանն անցնելը, սպասել Մեքսիկայում: Այսինքն լատինամերիկյան տարբեր երկրներից Մեքսիկայի տարածքով ԱՄՆ-ի սահմանին մոտեցած միգրանքները ստիպված պիտի սպասեին Մեքսիկայում, մինչեւ ԱՄՆ-ի դատավորները կկայացնեին որոշում յուրաքանչյուրի վերաբերյալ:

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ալեխանդրո Մայորկասը ABC-ի «Այս շաբաթ» ծրագրի եթերում ասել է.

«Մենք շատ գոհ ենք Գերագույն դատարանի որոշումից, ըստ որի կասեցվում է «Մնա Մեքսիկայում» ծրագիրը, ինչը դարձել էր մարդկային բազում ողբերգությունների պատճառ: Հիմա պիտի սպասենք, որպեսզի Գերագույն դատարանի որոշումը փոխանցվի ստորին դատարանին»,-ասել է նա: Այս գործընթացը, ասում է Մայորկասը, կարող է տևել մի քանի շաբաթ:

Միայն այս տարվա ընթացքում հարյուր հազարավոր միգրանտներ են հարավային սահմանից փորձել անցնել Միացյալ Նահանգներ:

Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթն ասում է, որ նահանգի իրավապահ մարմինները կավելացնեն բեռնատարների համար նախաստեսված անցակետերը՝ ապագայում Սան Անտոնիոյի նման ողբերգությունից խուսափելու համար: Նա նաև ասում է, թե կատարվածի մեջ մեղքի իր բաժինն ունի Բայդենի վարչակազմը:

Էբոթի խոսքերով, «Մահացությունների այս դեպքերից շատերը կարող էին կանխվել, եթե Բայդենը պարզապես լավ ֆինանսավորեր Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանապահ ծառայությանը և իրականացվեր սահմանային լավ հսկողություն»:

Եթե Թրամփի ժամանակներում ուժի մեջ մտած «Մնա Մեքսիկայում» ծրագիրը կարող է շուտով չեղարկվել, ապա նրա իշխանության օրոք ուժի մեջ մտած մեկ այլ ծրագիր, որը կապված էր կորոնավիրուսի պատճառով միգրանտների մուտքն արգելելուն, դեռեւս շարունակում է գործել:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն այս շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախագահ Բայդենի հետ հանդիպելու ծրագրի մասին: Երկու նախագահները միգրացիային վերաբերող հարցերի շուրջ բանակցելու են հուլիսի 12-ին: