Ընդդիմությունը պնդում է` Փաշինյանի հրաժարականը պահանջողներին վարժանքների են տանում. Սեյրան Օհանյանը զանգել է ՊՆ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման երիտասարդ մասնակիցներից շատերը եռամսյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցումներ են ստացել։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության նախագահը, որը փողոցային ակցիաների ակտիվ մասնակից էր, նրանցից մեկն է․ Տարոն Ղազարյանին այսօր են հրավիրել զինվորական կոմիսարիատ և փոխանցել ծանուցագիրը։ Նրա խոսքով՝ ծանուցագիր ստացած ընդդիմադիր երիտասարդների թիվը մի քանի տասնյակի է հասնում։

«Դիմադրության» շարժման անդամը հիշեցնում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ելույթը դեռևս մայիսին կայացած քննարկմանը։ Այդ օրը Քոչարյանն ուժային կառույցների ներկայացուցիչներին հորդորում էր պարզել՝ արդյո՞ք բերման ենթարկվողները ծառայությունից չեն խուսափել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են եռամսյա հավաքների ուղարկելով՝ պատժել դաշնակցական և ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդներին։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ հայրենիքին ծառայելն իրենց համար մեծ պատիվ է, ոչ թե պատիժ։

Քաղաքական պատվեր կատարելու՝ ընդդիմադիրների մեղադրանքները ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն անհեթեթ է համարում։ Փաշինյանի թիմակցի խոսքով՝ մոբիլիզացիոն ռեսուրսն են վերականգնում, և համապատասխան տարիքի զինապարտներին, անկախ քաղաքական հայացքներից, ծանուցումներ են ուղարկվում։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ընդդիմադիրների շրջանում անհանգստությունն այնքան մեծ է, որ անգամ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է փորձել միջամտել գործընթացին։ ՔՊ-ականը մեզ հետ զրույցում ակնարկեց, որ Օհանյանը կապ է հաստատել պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սեյրան Օհանյանն այս տեղեկության հետ կապված փոխանցեց, որ զրուցել է զորակոչային և զորահավաքային ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի հետ։ Նա հավաստիացրեց՝ փորձել է միայն հասկանալ՝ արդյո՞ք միտումնավոր են ընդդիմադիր երիտասարդներին ծանուցումներ ուղարկում։

Վարժանքներին մասնակցելու ծանուցում նաև Գեղամ Մանուկյանի որդին՝ «Գյումրու տարեցների ծեծի» գործով կալանավորված Տարոն Մանուկյանն է ստացել։ Իսկ արդյո՞ք իշխանության վերին օղակներում բարձր պաշտոններ զբաղեցնողների ընտանիքների անդամներն ու ազգականները ևս ծանուցվում են վարժանքներին մասնակցելու համար, թե՞ մոբիլիզացիոն ռեսուրսը ձևավորվում է բացառապես Փաշինյանի հրաժարականը պահանջողներով՝ հետաքրքրվեցինք Անդրանիկ Քոչարյանից։

«Իշխանության ընտանիքների տղաներն էլ են ստացել ծանուցումներ, օրինակ՝ ովքեր, ես չգիտեմ, դիմեք համապատասխան կառույցներին»,- ասաց Քոչարյանը։

Կառավարությունը հունիսի 23-ի նիստում է որոշում կայացրել օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը եռամսյա վարժանքներ անցկացնելու մասին։ Վարժանքներին ներգրավվելու է 1444 քաղաքացի։ Թե նրանցից քանիսն են լինելու Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկություն ունեցողները, հայտնի չէ․ մայիսի 1-ից՝ ընդդիմադիրների ակցիաների մեկնարկից ի վեր, բերման է ենթարկվել 2022 քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան