Հայաստանը որ երկրներ է ապրանք արտահանում․ թոփ 10

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Հայաստանում արտահանման ծավալները մոտ 1.5 մլրդ դոլարով ավելի քիչ են, քան ներմուծման ծավալները, ինչը նշանակում է, որ Հայաստանն աշխարհից վերցնում է շատ ավելի, քան տալիս է: Իսկ դա փաստում է Հայաստանի` արտաքին աշխարհից կախվածության մասին: 
2017թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ-ն արտահանել է 608 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 524 մլն դոլարի արտադրանքի փոխարեն:

Դեպի ԱՊՀ երկրներ արտահանման տեսակարար կշիռը կազմել է 23%, ԵՄ երկրներ` 30%, իսկ այլ երկրներ` 47%:

Որ երկրներն են ՀՀ արտահանման հիմնական գործընկերները. ներկայացնենք առաջին տասնյակն` ըստ արտահանման ծավալների.

  1. Հայաստանի արտահանման թիվ մեկ գործընկերը գրեթե մշտապես եղել է Ռուսաստանը, բացառիկ ամիսներ են եղել, որ վերջինիս գերազանցել է Չինաստանը: 2017թ.-ի 4 ամիսների ընթացքում Ռուսաստանը Հայաստանի արտահանման մեջ ունեցել է 21.6% մասնաբաժին, որն, ի դեպ, մեկ տարի առաջ` 2016-ին՝ 9% էր:
  2. Հայաստանի արտահանման երկրորդ գործընկերը 2017թ.-ին դարձել է Շվեյցարիան, որն, ի դեպ, 1 տարի առաջ անգամ տասնյակում չկար, իսկ այժմ իր դիրքերը բարելավելով հայտնվել է առաջատարների մեջ: ՀՀ ԱՎԾ-ն դեռևս ըստ երկրների արտահանման ապրանքային կառուցվածքը չի հրապարակել, ինչը դժվարացնում է այս տեղաշարժի իրական հիմքերի բացահայտումը:
  3. ՀՀ արտահանման երրորդ գործընկերը Բուլղարիան է, որտեղ արտահանում ենք հիմնականում պղնձի խտանյութ կամ հումք, վերջինիս մասնաբաժինը 2017թ.-ին կազմել է 13.0% նախորդ տարվա 4 ամիսների 9.9%-ի փոխարեն: Ինչպես տեսնում ենք` Բուլղարիան իր դիրքերը կարողացել է կայուն պահպանել և անգամ ավելացրել է ՀՀ-ից ներմուծման ծավալները:
  4. Մեր արտահանման 4-րդ գործընկեր երկիրն է Գերմանիան: ԵՄ անդամ երկրներից Գերմանիան ևս միշտ գտնվել է առաջատարների մեջ և չնայած 2017թ.-ին իր մասնաբաժինը ՀՀ արտահանման մեջ նվազեցրել է մինչև 7.3%`այնուամենայնիվ` շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը: Ի դեպ, ԵՄ երկրների հետ ՀՀ-ն ունի խիստ չդիվերսիֆիկացված արտահանում, քանի որ ունի ընդամենը 4 հիմնական գործընկեր` Բուլղարիա, Գերմանիա, Նիդեռլանդներ և Իտալիա, իսկ եվրոպական մյուս երկրների հետ արտահանման չնչին գործարքներ է կնքում:
  5. ՀՀ արտահանման 5-րդ գործընկերն է Վրաստանը, ընդ որում` մեր հարևան երկիր արտահանման ծավալները գրեթե նույնքան են, որքան Գերմանիա` 7.3%, և ընդամենը 2000 դոլարի տարբերությամբ է Վրաստանը հայտնվել 5-րդ հորիզոնականում:
  6. ՀՀ արտահանման հաջորդ գործընկերն է Իրաքը, որը 2016թ.-ի հունվար-ապրիլին 10% մասնաբաժնով 2-րդ տեղում էր, սակայն մեկ տարի անց հայտնվել է 6-րդ հորիզոնականում` 5.9% մասնաբաժնով:
  7. Աշխահի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրներից Չինաստանը Հայաստանի արտահանման գործընկերների ցուցակում զբաղեցնում է յոթերորդ տեղը: Դեպի Չինաստան ՀՀ-ից արտահանման ծավալները 2 տարի առաջ` 2015թ.-ին, հասել էին մինչև 12%-ի ամբողջ արտահանման կառուցվածքում, այդպիսով Չինաստանը դարձնելով Հայաստանի արտահանման թիվ մեկ գործընկերը, սակայն այդ երկրի տնտեսության մեջ առկա հիմնախնդիրները ստիպել են, որպեսզի վերջինս իր գործընկերներից ավելի քիչ ներմուծի, ինչի արդյունքում Հայաստանն ավելի քան կիսով կորցրեց չինական շուկան` պահպանելով ընդամենը 5% մասնաբաժինը: Սա հենց այն դեպքերից է, երբ ՀՀ-ն չի կարողանում կայուն պահել իր արտահանման շուկաները և նման կտրուկ վերադասավորումները խոսում են առանձին գործարքներից կախվածության մասին:
  8. Հայաստանի արտահանման գործընկերներից Արաբական Միացյալ Էմիրությունները բավականին բարելավել է իր դիրքերը և ոչ միայն հայտնվել է 8-րդ հորիզոնականում, այլև ունի` 4.5% մասնաբաժին` ՀՀ արտահանման մեջ:
  9. Հաջորդ տեղում դարձյալ Եվրամիության անդամ երկիր է`Նիդեռլանդները, որն ունի ՀՀ-ից արտահանման 4.2%-ի մասնաբաժին:
  10. Տասնյակը եզրափակում է Հայաստանի համար շատ կարևոր երկիր` Իրանը: Հսկայական` 80 միլիոնանոց շուկա ունեցող հարևան այս երկրի հետ, սակայն, 2017թ.-ի 4 ամիսների ընթացքում արտահանման գործարքները կազմել են ընդամենը 2.9%: 

 

Ինչ վերաբերում է ԵՏՄ  կազմում  Հայաստանի գործընկեր երկրներին`Ղազախստանին, Ղրղըզստանին և Բելառուսին, ապա նրանց ընդհանուր  մասնաբաժիններն իրար հետ վերցրած չեն գերազանցում անգամ ՀՀ արտահանման 0.6%-ը, որն արդեն իսկ բավականին խոսուն ցուցանիշ է:

ՀՀարտահանման երկրների տասնյակն ըստ կառուցվածքի 

Երկրի անվանումը 2016թ.

հունվար-ապրիլ

2017թ.

հունվար-ապրիլ

1. Ռուսաստանի Դաշնություն 19.9 21.6
2. Շվեյցարիա 2.5 13.6
3. Բուլղարիա 9.9 13.0
4. Գերմանիա 8.9 7.3
5.Վրաստան 8.7 7.3
6. Իրաք 10.0 5.9
7. Չինաստան 4.8 5.0
8.Արաբական Միացյալ Էմիրություններ 1.8 4.5
9. Նիդեռլանդներ 2.5 4.2
10. Իրան 5.1 2.9
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ 21.6 23.0
 ԵՄ  ԵՐԿՐՆԵՐ     28.7 30.0
Այլ երկրներ 49.7 47.0

Այսպիսով` ՀՀ-ն իր արտահանման մոտ 50%-ով կախված է 3 երկրներից, իսկ մոտ 85%-ով 10 երկրներից: Սա արդեն իսկ լուրջ մտավախություն ունի իր հիմքում և փաստում է չդիվերսիֆիկացված արտահանման կառուցվածք ունենալու մասին:

ՀՀ կառավարությունն օրերս ներկայացրած  իր նոր ծրագրում դրել է հետևյալ  գերխնդիրը «Արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի»: Եթե այս ցուցանիշը  դիտարկենք 2022թ.-ին մոտ 13.5-14 մլրդ դոլարի հասած ՀՆԱ-ի մեջ, ապա այն կկազմի 6-6.3 մլրդ ԱՄՆ դոլար կամ ներկայիս տեմպերի եռապատկում, ինչը մի շարք իրողություններ հաշվի առնելով` դժվար է իրագործելի համարել: