Լուկաշենկոն շնորհավորել է Բայդենին, Պուտինը՝ ոչ

Լուրեր

17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առիթով։ Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, այս տարի շնորհավորական հեռագիր չի ուղարկվի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա պնդմամբ՝ այս տարին դարձել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետը, այս պայմաններում դժվար թե նպատակահարմար համարվի շնորհավորական ուղերձ հղելը։

Սակայն ամերիկացի ժողովրդին շնորհավորել է Միութենական պետության՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ՌԴ ամենասերտ դաշնակցի ուղերձում, որի տեքստը զետեղված է Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքում, Լուկաշենկոն կոչ է արել ամերիկացիներին մոռանալ տարաձայնությունների մասին և միավորել ուժերը՝ «այսօրվա խիստ տագնապալի և անապահով իրավիճակից ելք գտնելու համար»։

Ավելի վաղ՝ կիրակի օրը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր շնորհավորել Բելառուսին Անկախության օրվա առթիվ և աջակցություն հայտնել այդ երկրի քաղաքացիներին ազատության և ժողովրդավարության համար իրենց պայքարում։

«Թեև Անկախության օրն առիթ է՝ տոնելու այդքան դժվարությամբ նվաճված ազատությունները, բելառուսները դեռևս չունեն իրենց երկրի ապագան որոշելու և իրենց տեսակետներն արտահայտելու կարողություն՝ առանց դաժան հաշվեհարդարից վախենալու»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ:

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Պուտինը վերջին անգամ ԱՄՆ առաջնորդին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է 2016 թվականին։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահն էր Բարաք Օբաման։

Անցյալ տարի Պուտինը Բայդենին շնորհավորել է Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ, անգամ «միմյանց ազգային շահերը հաշվի առնող ու փոխադարձ հարգանքի հիման վրա արդյունավետ ռուս-ամերիկյան երկխոսության հույս հայտնել»։

Տաթև Ֆռանգյան