Թբիլիսիում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույց է տեղի ունեցել

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

Թբիլիսիում կառավարության հրաժարականի պահանջով հերթական զանգվածային բողոքի ցույցն է տեղի ունեցել։ Դրան մասնակցել է ավելի քան 35 հազար մարդ։ Ակցիայի մասնակիցները Վրաստանի իշխանություններին մեղադրում երկրին ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում անկարողության մեջ, գրում է euronews-ը։

Ուկրաինան ու Մոլդովան դարձել են ԵՄ անդամության թեկնածու երկիր, սակայն Վրաստանի դիմումը հետաձգվել է․ Բրյուսելը Թբիլիսիից սպասում է ավելի արմատական քաղաքական բարեփոխումներ։

«Եթե մենք կյանքի կոչենք այդ 12 կետերը, որոնք մեզանից պահանջում է Եվրամիությունը, եթե այդ հիմնական սկզբունքները պահպանվեն, ապա Վրաստանը կլինի Եվրոպայում»,- կարծում է ցուցարարներից Վաժա Գապրինդաշվիլին։

«Ես այստեղ եմ եղել հունիսի 20-ին ու 24-ին, իսկ այսօր եկել եմ, քանի որ ուզում եմ ապրել եվրոպական Վրաստանում։ Ես չեմ ուզում գնալ Եվրոպա, ես ուզում եմ, որ իմ երկիրը լինի հենց Եվրոպայի մաս»,- ասել է ուսանողուհի Նատա Բարամիան։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդդիմությանը մեղադրել է «կառավարությունը տապալելու ծրագրերի մեջ՝ կազմակերպելով հակակառավարական ցույցերը»։ Ցուցարարներն էլ կարծում են, որ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ նախկին վարչապետը և Վրաստանի ամենահարուստ մարդը, ղեկավարում է երկիրը՝ չնայած պաշտոնապես քաղաքական պաշտոն չի զբաղեցնում։

Տաթև Ֆռանգյան