Հուլիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից
Հասարակություն
04.07.2022 | 14:07Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։
Նախարարությունից նաև հիշեցնում են՝ այս ամսվանից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։