Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն բացառում երկրում ռուսական սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիտարկում են թագավորությունում ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման հարցը՝ Ուկրաինային փոխանցելու համար։ Այս մասին հայտնում  է The Guardian-ը, որին վկայակոչում է swissinfo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է հետևել Կանադայի օրինակին և կալանել ռուսների ակտիվները Մեծ Բրիտանիայում՝ դրանք Ուկրաինային փոխանցելու համար։

«Ես սատարում եմ այդ հայեցակարգը։ Մենք ուշադրությամբ հետևում ենք դրան։ Կանադացիները փաստացի օրենք են ընդունել, որի վրա մենք հիմա աշխատում ենք ՆԳՆ-ի ու Ֆինանսների նախարարության հետ, սակայն ես, իհարկե, համաձայն եմ այս մտքի հետ։ Մեզ ուղղակի անհրաժեշտ է մշակել հարցի բոլոր մանրամասները»,- ասել է Թրասը։

Նա նշել է, որ բրիտանական խորհրդարանին, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի նոր օրենք ընդունել, որը թույլ կտա մտադրությունն իրագործել։ Սակայն, ըստ նախարարի, հնարավոր է՝ նույնիսկ հաջողվի առանց նոր օրենքի։

Լրատվամիջոցը հայտնում է, որ բռնագրավված միջոցները կարող են փոխանցվել կա՛մ մասնավոր անձանց վնասի փոխհատուցման տեսքով, կա՛մ Ուկրաինայի իշխանություններին։

Էմմա Չոբանյան