Օրենսդիր մարմնի լիակատար անկախություն չենք տեսել․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:03
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ, և թե ինչ կառավարման մոդել կլինի հայաստանում, հայտնի կդառնա այդ հայեցակարգի նախագծով»,- «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը․ ո՞ւմ և ինչի համար են փոխվում գլխավոր կանոնները» թեմայով քննարկմանն այս մասին նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա դիտարկմամբ՝ անկախ կառավարման մոդելից, անցած 30 տարիների ընթացքում ձախողվել է իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը:

«Մեր որևէ Սահմանադրություն, նաև ներկայումս գործողը, չի երաշխավորում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը, սա է ամենամեծ խնդիրը և ձախողումը, և ամենամեծ դասը պետք է սրանից քաղել. որպես ելակետային դրույթ այս սկզբունքը պետք է ընդունվի դիրքորոշում արտահայտելիս և որոշումներ կայացնելիս:

Իշխանության ամենից կարևոր երկու ճյուղերը երբեք Սահմանադրության մակարդակով երաշխավորված անկախություն չեն ունեցել. դատական իշխանությունը մշտապես գտնվել է գործադիր իշխանության հսկողության ներքո՝ մեխանիզմների առումով գործադիր իշխանությունը դատական իշխանության վրա ունեցել է ուղղակի և անուղղակի ազդեցության լծակներ՝ անկախ կառավարման մոդելից:

Մենք չենք ունեցել նաև օրենսդիր մարմինների երաշխավորված լիակատար անկախություն. խորհրդարանական մեծամասնությունը միշտ ունեցել է բացարձակ իշխանություն,- նշեց Սաքունցը:

Նրա խոսքով՝ միակուսակցական մտածելակերպը քաղաքական մշակույթում հաղթահարված չէ. հակակշիռներ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում: