Անկարայում Ուկրաինայի դեսպանը հայտնել է, որ ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավը կալանվել է Թուրքիայի կողմից

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Թուրքական մաքսատունը նախօրեին կալանել է ռուսական նավը, որն ուկրաինական ցորեն է տեղափոխել։ Այս մասին հայտարարել է Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դիվանագետի պնդմամբ՝ նավը գտնվում է Կարասու նավահանգստի մուտքի մոտ։ Թուրքական մաքսատունն իր հերթին ՌԻԱ Նովոստիին հաստատել է նավի կալանման փաստը։

«Դիմում է եղել, կատարվում է քննություն։ Դա այն է, ինչ հիմա ձեզ կարող եմ ասել»,- ասել է մաքսատան անանուն աղբյուրը։

Հավելենք, որ Կիևը Մոսկվային մեղադրում է ուկրաինական հացահատիկը գողանալու մեջ այն տարածքներից, որոնք անցել են ռուսական վերահսկողության տակ։ ՌԴ-ն հերքում է այս մեղադրանքները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Բոնդարը հայտարարել էր, թե Թուրքիան այն երկրների թվում է, որը գնում է Ռուսաստանի կողմից  գողացված ուկրաինական հացահատիկը։

Էմմա Չոբանյան