Գնել Սանոսյանը հետևել է Մ-2-ի` Սիսիանի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հետևել են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին․ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը, մասնավորապես, դիտարկել է Մ-2-ի 6.2կմ հատվածը, որն անցնում է Սիսիանի տարածաշրջանով, ինչպես նաև Մ-2 միջպետական ճանապարհի 16,9 կմ երկարությամբ հատվածը, որն անցնում է Վայոց ձորի մարզով։

Այստեղ շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։ Կապալառուն այս հատվածում կատարում է հողային աշխատանքներ, սողանքային հատվածներում իրականացնում է գաբիոնային հենապատերի կառուցում։

Նախագծով նախատեսված է ճանապարհին առկա մի քանի կամուրջների նորոգում նույնպես։ Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 2 մլրդ 897 մլն դրամ։ Մ-2 միջպետական ճանապարհի այլ հատվածներում նույնպես ընթանում են նորոգման աշխատանքներ։

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։