Եվրահանձնաժողովը կոչ է արել Ուկրաինային՝ ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ

Լուրեր

28.07.2026 | 13:59
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին՝ ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պաշտոնական Կիևը, արդեն իսկ իրականացված բարեփոխումների և մասնագիտացված հաստատությունների գործարկման շնորհիվ, ստեղծել է «տպավորիչ հակակոռուպցիոն մեխանիզմ», սակայն այժմ այդ հաստատություններին անհրաժեշտ են «գործելու հնարավորություններ և ճիշտ մարդիկ՝ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու համար», ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը Ուկրաինայի խորհրդարանին ուղղված տեսաուղերձում։

Այսպես, ֆոն դեր Լյայենը կոչ է արել «որքան հնարավոր է՝ շուտ» նշանակել մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության և Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի նոր ղեկավարներ։ Բացի այդ, ԵՀ ղեկավարը մատնանշել է Սահմանադրական դատարանի նախատեսվող բարեփոխումների լույսի ներքո դատավորների ընտրության կարգն օրենքով սահմանելու անհրաժեշտությունը։

Ուկրաինայում ընդունված օրենքը, որը կոչված է նվազեցնելու օլիգարխների ազդեցությունը, պետք է իրագործվի «օրինականորեն անթերի», ընդգծել են Բրյուսելում։ Բացի այդ, ԵՀ ղեկավաըր Կիևին կոչ է արել ընդունել ԶԼՄ-ների մասին օրենք, որը կհամապատասխանի Եվրամիության պահանջներին։

Հունիսի 24-ին Եվրամիությունն Ուկրաինային և Մոլդովային շնորհել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։

Տաթև Ֆռանգյան