ԱՄՆ-ը գնում է ՌԴ-ի փլուզման․ Պուտինը փաստի առաջ է՝ մաֆիոզ իշխանություններ չպիտի լինեն նոր աշխարհակարգում․ Հակոբ Չաքրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2024 | 09:44
Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
16.05.2024 | 23:39
Խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան
16.05.2024 | 23:24
ԱՄՆ-ում եղբայրները դատարանի առջև են կանգնել՝ 12 վայրկյանում 25 միլիոն դոլարի կրիպտոարժույթ գողանալու համար
16.05.2024 | 23:11
Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան
16.05.2024 | 22:54
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից ու հեղեղումներ առաջացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.05.2024 | 22:40
Ավինյանն ու Վալերի Պեկրեսն անդրադարձել են երկուստեք գործակցությանը
16.05.2024 | 22:27
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի հեղինակին ցմահ ազատազրկում է սպառնում
16.05.2024 | 22:12
Բրյուսելը հետաքննություն է սկսել Meta-ի դեմ՝ անչափահաս օգտատերերի անբավարար պաշտպանության համար
16.05.2024 | 21:57
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուն հայտնել է կուսակցությունը փակելու և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին
16.05.2024 | 21:44
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.05.2024 | 21:30
Տավուշում նոր պաշտպանական գծերն ամուր կլինեն․ հսկայական բունկերներ են՝ հագեցած լավ դիրքերով․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 21:14
ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում
16.05.2024 | 21:02
«Մարզպետը պետք է կատարի մեր պահանջը». դասադուլ և գործադուլ Բյուրականի դպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:43
Հայաստանում սնկից այս տարի թունավորվել է 8 մարդ. ԱՆ-ն զգուշացնում է
16.05.2024 | 20:30
Ադրբեջանը ստիպված կլինի զորքերը հետ քաշել ՀՀ 31 գյուղի տարածքներից․ Ալմա Աթայի հռչակագիրը պիտի կիրառվի հարավում. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ

-Վեց ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ հանդիպել են հայկական կողմի բանակցող Ռուբեն Ռուբինյանը և թուրքական կողմի բանակցող Սերդար Քըլըչը: Տեղյակ ենք, թե ինչ հարցեր են դրվել քննարկման, գիտենք, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանը չի բացել անգամ դիվանագետների համար, այդ պատճառով էլ բանագնացները շարունակում են հանդիպել Վիեննայում, և ո՛չ Երևանում կամ Անկարայում: Հայաստանի կողմից առաջարկ է արվել նաև կարգոներով առևտրի վերաբերյալ, սակայն թուրքական կողմը դեռևս պատասխան չի տվել… Այսօրվա հանդիպմանը, այլ հարցերի հետ մեկտեղ, նաև այս հարցերն են քննարկվելու: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ թուրքական կողմը նույնիսկ նմանատիպ փոքր քայլերի դեռևս չի շտապում գնալ:

-1991 թվականին, երբ Հայաստանն անկախացավ, Թուրքիան թեև ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար երեք նախապայման առաջ քաշեց, առաջին՝ չհիշատակել 1915-ի մասին, երկրորդ՝ ստիպել արցախահայությանը՝ ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, և երրորդ՝ թույլ չտալ, որ հակաթուրքական գործունեություն ծավալվի և չպայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու համար: Ժամանակի ընթացքում Թուրքիայում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց նախապայմանները մնացել են նույնը, ընդամենը ձևակերպումներն են ժամանակ առ ժամանակ փոխվել: Դա գալիս է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած թշնամական քաղաքականությունից: Հիմա, երբ խոսվում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին, Թուրքիայի նպատակն ապաշրջափակումը չէ, դրանից Հայաստանը չի շահելու։ Ենթադրենք՝ ապաշրջափակեցինք, Ադրբեջանի հետ հո առևտուր չե՞նք անելու, իրենք կգան իրենց դիրքերն ամրապնդելու, ընդ որում՝ ադրբեջանցիները Միջին Ասիա ներթափանցելու հնարավորություններ են ձեռք բերել, շահողը թուրքական կողմն է լինելու: Իսկ ինչո՞ւ է Թուրքիան անզիջում մնում, որովհետև նկրտումներ ունի: Քանի որ գրվել է, որ երկու երկրների ներկայացուցիչների առաջին և երրորդ հանդիպման ժամանակ ընդհանուր հայտարարության մեջ գրվել է, որ գործընթացը զարգանալու է առանց որևէ նախապայմանի, դա միջազգայնորեն պարտավորեցնող է, քանի որ կողմերը ստորագրել են: Եվ Թուրքիան չի կարող նախապայմաններ առաջադրել, դա հորդորների տեսքով է անում: Թուրքիան, ասելով, որ եթե Հայաստանը բարենպաստ դիրքորոշում որդեգրի, ապա դրանից կշահի տարածաշրջանը և դրանով կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, սուտ է խոսում: Ամբողջ խնդիրն այն է, որ ցանկանում է Ադրբեջանին անուղղակիորեն ներգրավել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

-Պարո՛ն Չաքրյան, հենց իրենք՝ թուրք պաշտոնյաները չեն թաքցնում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը սինքրոնացնում են նաև Ադրբեջանի հետ, և դա, ըստ երևույթին, նշանակում է, որ կախված նրանից, թե ինչ արդյունք կգրանցվի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ըստ այդմ էլ Թուրքիան, հնարավոր է, քայլեր անի: Իսկ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում դեռևս լռություն է՝ բացառությամբ ապաշրջափակման հարցի: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտնել է, որ հաջողվել է մոտեցնել Երևանի և Բաքվի մոտեցումները սահմանային և մաքսային վերահսկողության, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով տրանսպորտային միջոցների, բեռների և քաղաքացիների անվտանգ տեղաշարժի հարցերով, բայց դեռ կերևա՝ այդ գործընթացն ինչպես կընթանա։ Սակայն մինչ օրս Ադրբեջանը տապալել է արտգործնախարարների, ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի հանդիպումները, նաև սահմանազատման հանձնաժողովի նիստը չի կայացել: Այսինքն՝ Ադրբեջանն այդ պրոցեսները որոշակի ձախողման է տանում: Մինչև ո՞ւր կարող է գնալ այդ պրոցեսը, և արդյո՞ք ամբողջական պայմանագրի կնքման դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի, թե՞ քայլ առ քայլ կարող են առաջ գնալ:

-Եթե Հայաստանը Ադրբեջանի հետ ամբողջական պայմանագիր պետք է կնքի, դա չպետք է պայմանավորի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացով, սրանք երկկողմ շփումներ են, հետևաբար՝ պետք է Հայաստանին ու Թուրքիային վերաբերեն։ Դա չի վերաբերում նրան, թե Հայաստանն ինչ հարաբերություններ կունենա Ադրբեջանի, Վրաստանի կամ մեկ այլ երկրի հետ: Նախ՝ Ադրբեջանը խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը չի վերականգնվել, խաթարվել է մեր ինքնիշխանությունը՝ «շնորհիվ» Պուտին կոչեցյալ հայատյաց տականքի, դեռ չեն վերադարձրել մեր գերիներին, ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը: Ալիևն է ուզո՞ւմ պայմանագիր կնքել, նախ՝ թող գերիներին վերադարձնի, անհետ կորածների թիվը ճշտի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից: Հայաստանի և Թուրքիայի երկկողմ շփումները միայն այս երկու երկրներին պիտի վերաբերեն, և դա չի կարելի պայմանավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով:

Իսկ եթե մենք չենք պայմանավորում, այլ Թուրքիա՞ն է սինքրոնացնում:

-Մենք էլ կարող ենք Թուրքիային հիշեցնել, որ իրենց ներկայացուցիչ Քըլըչը Հայաստանի ներկայացուցչի հետ առաջին և երրորդ հանդիպմանը ստորագրել է առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություն: Եթե ոչ Ռուբինյանը, ապա ՀՀ արտգործնախարարը պետք է թարմացնի նրանց հիշողությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան