Դիլիջանում թափառող շների խնդիրը լուծելու նպատակով բացվել է անասնաբուժական կլինիկա

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

Դիլիջան քաղաքում այսօր բացվեց առաջին անասնաբուժական կլինիկան, որտեղ որակավորում ստացած անասնաբույժները կկարողանան ստերիլիզացնել հետազոտել կամ բուժել քաղաքի թափառող շներին․ տեղեկացնում են IDeA հիմնադրամից։

«Ծրագիրը նախաձեռնել են Դիլիջանի գործարար համայնքը և «Ապրելու» բարեգործական հիմնադրամը։ Այն իրականացվել է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ Դիլիջանի համանքապետարանի հետ համագործակցությամբ, Դիլիջանի բնակիչների և գործարար ոլորտի ներկայացուցիչների աջակցությամբ:

Լինելով Հայաստանի խոշոր համայնքներից մեկը և համարվելով ակտիվ զբոսաշրջային ուղղություն՝ Դիլիջանում այսօր հրատապ է մեծաթիվ թափառող շների խնդիրը, ինչն անհանգստացնում է քաղաքի բնակիչներին և հյուրերին:

Ծրագրի շրջանակում վերանորոգվել է անասնաբուժական կլինիկայի տարածքը, ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ։ Երևանից հրավիրված անասնաբույժի կողմից նախատեսվում է այս տարվա ընթացքում վերապատրաստել տեղացի 3 անասնաբույժի։ Մասնագետները հնարավորություն կունենան կատարել ստերջացումներ, պատվաստումներ, որոշ դեպքերում նաև՝ վիրահատական միջամտություններ։

«TUF հիմնադրամը, որի հիմնադիրը սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է, ավելի քան 10 տարի իրականացնում է մշակութային, կրթական և զբոսաշրջային ոլորտի զարգացման ծրագրեր Դիլիջանում։ Հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նաև համայնքային խնդիրները, փորձելով դրանք լուծել՝ համագործակցելով համայնքապետարանի հետ և ներգրավելով Դիլիջանի ակտիվ բնակիչների, գործարար համայնքի և Սփյուռքի ներուժը»,-ասում է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթեւոսյանը։

Նա հավելում է, որ շների ստերիլիզացիան ամբողջ աշխարհում ճանաչված է՝ որպես թափառող կենդանիների տարածումը նվազեցնող ամենամարդասիրական մեթոդ։ Ուստի կլինիկայի բացումից հետո ակնկալվում է, որ քաղաքը կդառնա ավելի անվտանգ և մաքուր, երեխաները, համայնքի բնակիչներն ու զբոսաշրջիկները այլևս չեն վախենա երեկոյան շրջել քաղաքում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև անցկացնել մի շարք դասախոսություններ երեխաների և դեռահասների համար՝ կենդանների նկատմամբ դաժան վերաբերմունքը կանխելու նպատակով։

Ակնկալվում է, որ, մինչև 2023 թ. փետրվարը կլինիկայում կստերիլիզացվի շուրջ 500 թափառող շուն։ Նախաձեռնության շրջանակում Դիլիջանում կբացվի նաև կենդանիների խնամքի պարագաների մասնագիտացված խանութ և կստեղծվի թափառող շների խնամակալների կամավորական խումբ,- ասված է հաղորդագրությունում։։