ԱՄՆ Պետդեպը պարգևատրում է հայտարարել ընտրություններին միջամտության մասին տեղեկատվության համար

Լուրեր

01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության Արդարադատության համար պարգևատրում (RFJ) ծրագիրը հայտարարել է մրցանակ՝ ԱՄՆ ընտրություններին օտարերկրյա միջամտության մասին տեղեկություններ տրամադրելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մինչև 10 միլիոն դոլար կարող է վճարվել ցանկացած օտարերկրյա անձի կամ կազմակերպության ինքնությունը կամ գտնվելու վայրը բացահայտող տվյալների համար, որոնք գիտակցաբար մասնակցել կամ մասնակցում են ընտրություններին միջամտությանը, ինչպես նաև այն տեղեկատվության համար, որը հանգեցրել է «ընտրություններին օտարերկրյա միջամտության ակտի կանխարգելմանը, խանգարմանը կամ բարենպաստ լուծմանը», ասվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Խոսքը, մասնավորապես, քվեարկության արդյունքները կեղծելու փորձերի, տվյալների բազաները կոտրելու, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման և «բոտային ֆերմաներ» ստեղծելու արշավների մասին է, պարզաբանել են ԱՄՆ ԱԳՆ-ից։

Ապրիլին Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նմանատիպ գումար էր առաջարկել ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի վեց աշխատակիցների մասին տեղեկությունների համար, որոնք, ըստ կառույցի, 2017 թվականին ներգրավված են եղել ԱՄՆ-ում և այլ երկրներում NotPetya գումարներ շորթող ծրագրով համակարգիչները վարակելու մեջ։ Կիբերհարձակումների հետևանքով Փենսիլվանիայի բժշկական հաստատությունները և մասնավոր հատվածի մի շարք ամերիկյան ընկերություններ մոտ 1 միլիարդ դոլարի վնաս են կրել։ 2020 թվականի հոկտեմբերին երդվյալները մեղադրանք են առաջադրել վեց ռուսների, այդ թվում՝ համակարգչային խարդախություն կատարելու դավադրության համար:

Պաշտոնական Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։ 2019 թվականի գարնանն ավարտվեց Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։ Դատախազը բացահայտել է նախընտրական մրցավազքին միջամտելու՝ Ռուսաստանի ներկայացուցիչների փորձերը, սակայն չի կարողացել ապացուցել քվեարկության արդյունքներով պետության ղեկավար դարձած Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի համաձայնությունը ՌԴ իշխանությունների հետ։

2020 թվականի ընտրություններից հետո ամերիկյան կողմը կրկին մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը Թրամփի օգտին քվեարկության արդյունքի վրա ազդելու փորձի մեջ։ Մոսկվան անհիմն է անվանել ընտրություններին միջամտելու մեղադրանքները։

Տաթև Ֆռանգյան