Հեղաշրջմամբ պետության փլուզման վտանգ կա ՌԴ-ում․ Պուտինի շրջապատն է տապալելու նրան․ Արմեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 23:31
Սրբուհի Գալյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները
05.02.2026 | 23:30
Սևանա լճում ձկան որսը կթույլատրվի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20
05.02.2026 | 23:16
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.02.2026 | 23:07
Ռուսաստանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային զենքի սահմանափակման պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուն․ Axios
05.02.2026 | 22:50
Պարեկները հայտնաբերել են «դրիֆթ» կատարած վարորդներին
05.02.2026 | 22:45
Ինչ պետք է անեն Անգլերեն առարկայի միասնական քննությունը վերահանձնող դիմորդները
05.02.2026 | 22:35
Տիգրան Խաչատրյան-Մայքլ Օ’Ֆլահերթի հանդիպում․ ուշադրության կենտրոնում՝ փախստականների իրավունքները
05.02.2026 | 22:26
Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող
05.02.2026 | 22:13
Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված մեքենայով ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում
05.02.2026 | 22:01
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին
05.02.2026 | 21:52
ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը հացադուլ է հայտարարել 
05.02.2026 | 21:40
ԱՄՆ դեսպանատունը կարող է վերանշանակել ձեր հարցազրույցի օրը․ ինչ պետք է իմանան ոչ ներգաղթային վիզայի դիմորդները
05.02.2026 | 21:26
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները
05.02.2026 | 21:17
ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր
05.02.2026 | 21:12
300 մլն դրամ «փրկագին»` Վարդան Հարությունյանի համար. ով է վճարել և ինչպես պարզել ծագումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս օրերին միջազգային ասպարեզում տեղի են ունենում զարգացումներ, որոնք թույլ չտալու նպատակով Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա՝ արյունալի պատերազմ սկսելով։ Խոսքը ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին է, երբ մինչև փետրվարի 24-ը Ռուսաստանն ու Արևմուտքն ընդհանուր եզրեր չգտան ՆԱՏՕ-ի չընդարձակման, մինչև 1997 թվականի սահման հետ քաշվելու ռուսական պահանջների շուրջ։

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Շվեդիան և Ֆինլանդիան ստացան անդամակցության հրավեր։ ՌԴ-ի արձագանքն անհամեմատ թույլ եղավ, քան մեկ-երկու ամիս առաջ էր։ Եթե մայիսի սկզբին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասում էր, որ անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում, անդամակցությունից կբխեն համապատասխան հետևանքներ, ապա հունիսի 28-ին արդեն Դմիտրի Մեդվեդևը ասել է, որ Ռուսաստանին առանձնապես նոր բան չի սպառնում․ «Ռուսաստանի հետ այդ երկրների ավելի վաղ ունեցած հարաբերությունները կարելի է անվանել բավականին հարգալից և փոխշահավետ, սկանդինավյան երկու երկրների հետ տարածքային վեճեր և դրանց համար առիթներ չկան»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը Factor TV-ի հարցազրույցում պնդում է, որ Ռուսաստանը խորը մեկուսացման մեջ է հայտնվել․ «Բավական է տեսնել, որ միջազգային քվեարկությունների ժամանակ ամենաշատը հինգ պետություն է աջակցում ՌԴ-ին՝ Էրիթրեա, Սիրիա, Վենեսուելա, Բելառուս․․․ նույնիսկ Հայաստանն արդեն չեզոք է քվեարկում։ Այսինքն՝ ՌԴ-ն արել է ամեն ինչ, որ չունենա դաշնակիցներ։ Չունենալով տնտեսական, քաղաքակրթական գրավչություն՝ ՌԴ-ն փորձում է իր շրջակա պետություններին պահել վախի, պատերազմի սպառնալիքի տակ։ Բայց դա միշտ չէ, որ աշխատում է, հակառակը, շատ դեպքերում հակադարձ արդյունք է տալիս։ Շվեդիան և Ֆինլանդիան չեզոք պետություններ էին, և ցանկություն չունեին ՆԱՏՕ-ին անդամակցել, բայց ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականությունը, պատերազմի սանձազերծումն Ուկրաինայի դեմ այդ երկրներում վախի զգացում առաջացրեց և ստիպված դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության՝ իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից ի վեր ռուսական իշխանական բուրգը թեև ենթարկվում է ցնցումների՝ պաշտոնանկություններ են լինում, պատերազմին ընդդիմանալու մասին նորանոր բարձրաստիճան անձինք են հայտարարում, բայց չնայած դրան՝ Պուտինի իշխանությունը շարունակում է մնալ։ Ինչպիսի՞ն կլինի ՌԴ-ի ներքաղաքական կյանքը՝ պատերազմից հետո։ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանը փլուզվելու է ներսից, բայց դա սկսվելու է իշխանական բուրգից․ «Մի հայտնի խոսք կա, ասում են՝ «Կրեմլն ունի մի քանի աշտարակ»։ Չնայած արտաքնապես թվում է, թե Պուտինի իշխանությունը մոնոլիտ է, բայց այնտեղ էլ կան միմյանց դեմ պայքարող թևեր, ուժային կառույցների շրջանում անգամ։ Չի բացառվում, որ Ռուսաստանի թուլացումից հետո պետական հեղաշրջում տեղի ունենա և նոր մարդիկ գան իշխանության, երկիրն ընդհանրապես փլուզվի՝ հենց Պուտինի շրջապատն է տապալելու նրան»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան