Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է մրցանակներով

Լուրեր

18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
18.05.2026 | 17:52
22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը
18.05.2026 | 17:47
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին
18.05.2026 | 17:45
Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել․ Փաշինյանը՝ Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:40
«Բարսելոնան» երկարաձգեց Ֆլիկի հետ պայմանագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:32
Անցած տարի՝ առանց եկամուտի․ ինչ է հայտարարագրել Լևոն Զուրաբյանը
18.05.2026 | 17:23
Անդրանիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադի մրցաշարում
18.05.2026 | 17:16
«Ռադդ քաշի՛, համբալի մեկը»․ թեժ լեզվակռիվ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:07
Աշխատավարձեր ՀՀ-ից և Քուվեյթից․ ինչ է հայտարարագրել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի առաջին համարը
18.05.2026 | 16:56
Դոնալդ Թրամփն իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները
18.05.2026 | 16:48
Ըստ դստեր՝ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
18.05.2026 | 16:37
Ինձ էլ ա խաբել, ութ տարի ժողովրդին էլ ա խաբել․ Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 13-27-ը մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում անցկացվող «AACT worldfest 2022» միջազգային թատերական փառատոնին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Նշենք, որ «AACT worldfest» միջազգային թատերական փառատոնին հնարավորություն են ունենում մասնակցելու ընդամենը 10 երկրի թատերախմբեր: Այս տարի փառատոնին մասնակցում էին հետևյալ երկրները` ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Բանգլադեշ, Հայաստան, Ուկրաինա, Բրազիլիա, Իտալիա, Շվեյցարիա:

Տիկնիկային թատրոնն այս տարի փառատոնին մասնակցել է Հովհաննես Թումանյանի «Գելը» տիկնիկային և Մարկ Հեդոնի «Քրիստոֆեր» մեծահասակների համար նախատեսված ներկայացումներով՝ յուրաքանչյուր ներկայացում խաղալով 2 անգամ:

Տեղեկացնենք, որ երկու ներկայացումներն արժանացել են 6 մրցանակի. 2-ը՝ մասնակցության համար, իսկ 4-ը ժյուրիի կողմից տրված գնահատականներն են:

«Քրիստոֆեր» ներկայացումը մրցանակների է արժանացել «Լավագույն ստեղծագործական կազմ», «Լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Գելը» ներկայացումը մրցանակներ է ստացել «Լավագույն տիկնիկային ներկայացում» և «Լավագույն ստեղծագործական կազմ» անվանակարգերում:

Ներկայացումներից բացի՝ թատրոնի ստեղծագործական կազմը 2 շաբաթ վարպետության դասեր է անցկացրել ինչպես փառատոնի հյուրերի, այնպես էլ Վենիսի թատրոնի երիտասարդական կազմի համար. արդյունքում բեմադրվել է 10 րոպեանոց տիկնիկային ներկայացում, որը ցուցադրվել է փառատոնի փակման արարողության ժամանակ:

Փակման արարողությունից անմիջապես հետո թատրոնը հրավեր է ստացել կրկին 2 ներկայացումով մասնակցելու 2024 թվականին կազմակերպվելիք «AACT worldfest 2024»-ին: Թատրոնը նաև հրավեր է ստացել հանդես գալու վարպետության ավելի լայնածավալ դասերով, ինչի արդյունքում կստեղծվի հայ-ամերիկյան տիկնիկային և դրամատիկ ներկայացում, որով հանդիսատեսին կներկայանա 2024 թվականին»,- ասված է հաղորդագրությունում։