Դավաճանական ցանց ունենք, որ նույնիսկ իմ՝ կաբինետից դուրս գալու ու ԱԺ մտնելու մասին էլ է թշնամին իմանում․ Արայիկ Հարությունյան․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.02.2026 | 12:30
Տապալել ենք գյուղատնտեսության ոլորտը․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:24
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
06.02.2026 | 12:21
Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
06.02.2026 | 12:17
Իտալիայում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:08
Թող դիմեն դատարան. Պապիկյանը` գնդերեցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:00
Հրապարակում մեքենա է շրջվել // Թրամփը Փաշինյանին ու Ալիևին «լավ առաջնորդներ» է անվանել․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 11:54
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 11:52
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայ Առաքելական եկեղեցին հալածանքի չի ենթարկվում
06.02.2026 | 11:43
Զինված միջադեպ Բաքվի դպրոցներից մեկում. աշակերտը կրակել է ուսուցչի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 11:33
Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը. Ալեն Սիմոնյան
06.02.2026 | 11:24
Կարգալույծ հռչակված քահանաները եկեղեցու դեմ հայց են ներկայացրել. պահանջում են իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում
06.02.2026 | 11:16
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ անում հեռանալ Իրանից Հայաստան կամ Թուրքիա
06.02.2026 | 11:10
Հայաստանի պարենային անվտանգությունը տարածաշրջանային հնարավոր ապաշրջափակման համատեքստում. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 11:06
Ռոման Բերեզովսկին պատմել է՝ ինչու է հեռացել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբից
06.02.2026 | 11:04
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետ Ադրբեջանը չի կատարել՝ կանգնել այդ պահի դրությամբ տեղերում, գերիների և այլ պահվող անձանց վերադարձ, իսկ ՀՀ իշխանությունները բոլոր կետերն անշեղորեն կատարել են՝ դեռ մի բան էլ ավելի: 6-րդ կետի իրագործել կամ չիրագործելը մեր միակ հաղթաթուղթն է: Եթե ԱՀ իշխանության հետ բոլոր հարցերը համաձայնեցվում են, ինչպես Նիկոլ Փաշինյանն է փաստում, ապա ի՞նչն է խանգարում ձեզ՝ կասեցնել 6-րդ կետի իրագործումը, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել եռակողմ հայտարարությամբ իրենց ամրագրված պարտավորությունները»,- Արցախի Ազգային ժողովում դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ այս հարցն ուղղեց «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, և եթե մի կողմին կարելի է բոլոր կետերի խախտում, ինչո՞ւ մյուս կողմին չի կարելի մեկ կետի կասեցում. արդյոք խնդիրը բանակցողի՞ մեջ է:

«Մենք չենք ասում՝ այդ կետը կատարել ենք: Ես նշեցի՝ դեռ ընթանում են շինարարական աշխատանքներ, երբ կավարտվեն շինարարական աշխատանքները՝ դրանից հետո, մենք կարող ենք մեր կարծիքն ասել»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ եթե մայրուղին պետք է փոխվի, ապա կառուցվող մայրուղին գնում է այն տարբերակով, որը ԱՀ Անվտանգության խորհրդով հաստատվել է:

«ժամանակը կգա և ոչ այս դահլիճում մենք կքննարկեն՝ ո՞ր ճանապարհն է մեզ համար լինելու ավելի անվտանգ, ինչը պետք է լինելու մեր հայրենակիցներին»,- նշեց  Հարությունյանը՝ կարծիք հայտնելով,  որ նոր ճանապարհն անվտանգային առումով ավելի ապահով է լինելու, քան գործողը:

«Բերձորը մենք պիտի շրջանցենք: Կարող ենք հրաժարվել վեցերորդ կետից, բայց քննարկում ենք նաև հետևանքները»,-ընդգծեց ԱՀ նախագահը:

«Ուզում եք ներկայացնե՞մ՝ որտեղ ի՞նչ ենք կառուցելու անվտանգային առումով: Մենք ունենք խնդիր այսօր. այնպիսի դավաճանական ցանց ունենք մեր երկրում, որ ընդհուպ իմ՝ կաբինետից դուրս գալն ու ԱԺ մտնելն են ադրբեջանցիներն իմանում տվյալ վայրկյանին: Եվ ոչ միայն իմ՝ շատ-շատերինդ, ով հետաքրքիր է իրենց: Ուզում եք՝ ամբողջ աշխարհով մեկ ներկայացնել՝ թե ինչո՞ւ ենք այդ ճանապարհն ընտրել: Հավաքվենք, որոշենք, ասենք չենք ընտրում այդ ճանապարհը, բայց հետևանքների համար միասին ենք պատասխան տալու, մեր երկրի ավելի քան 120 հազար բնակչի ճակատագրի  մասին էլ պիտի մտածենք»,- նշեց Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: