Բերձորից պետք է դուրս գանք, Աղավնոյի մասով հայաթափման հարց չի քննարկվել․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Ազգային ժողովում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր անդրադառնալով պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ Լաչինի միջանցքին զուգահեռ կառուցվող ճանապարհի և Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում հայերի բնակության հարցին, ընդգծեց. «Բերձորը պետք է շրջանցել, իսկ մասով հայաթափման հարց չի քննարկվել»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Լաչինի միջանցքի երկայնքով կառուցվող ճանապարհի պատճառով առաջանում է Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը՝ Արայիկ Հարությունյանը նշեց,, որ երթուղու հետ կապված մի քանի առաջարկ է եղել և՛ Ադրբեջանի, և՛ ՌԴ-ի կողմից, որոնք մերժվել են։

«Առաջարկվող մայրուղին մի քանի անգամ քննարկվել է Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ բոլոր քաղաքական ուժերը։ Մեր կարծիքով՝ ընտրել ենք լավագույն տարբերակը. կան գաղտնիքներ, չեմ ուզում բարձրաձայնել, թե ինչու, բայց հիմք ենք ընդունել հետագա մեր անվտանգային խնդիրները։

Երբ ճանապարհը լինի՝ հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու որակի, անվտանգ լինելու առումով։ Իմ կարծիքով, այն շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրեր հաշվի առնելով։ Փակ դահլիճում կարող եմ ներկայացնել, թե ինչու։

Ինչ վերաբերում է այդ բնակավայրերի հայաթափմանը, ապա Բերձորից պարտավոր ենք դուրս գալ, իսկ Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք»,- նշեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ ՀՀ վարչապետի հետ Աղանվոյի վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է. «Տանում ենք բանակցություններ, բանակցային այս փուլում այդ հարցը թողեք, տեսնենք՝ մեր հնարավորությունների շրջանում ինչպիսի հնարավոր լուծումներ կան:

Ինչ վերաբերում է Սուս գյուղին, Հարությունյանի խոսքով, այնտեղ գրեթե բնակիչ չկա:

«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք, և Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում: Իսկ Աղավնոյի համար շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»,-ասաց ԱՀ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: