ՔՊ-ի պատժամիջոցները. Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը ե՞րբ պաշտոնանկ կարվեն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.07.2026 | 13:59
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության հրաժարականը պահանջողներից Իշխան Սաղաթելյանը կզրկվի Ազգային ժողովի փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանը՝ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից։ Նման որոշում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կայացրել է երեկ՝ փակ քննարկումների ժամանակ։ Ընդդիմադիրներին պաշտոններից զրկելու հիմքում բացակայություններն են։

ՔՊ-ի փակ նիստին մասնակցած պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որն ազգակցական կապեր ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պաշտպանում է ընդդիմադիրներին պաշտոններից զրկելու դիրքորոշումը, թիմի երեկվա կայացրած որոշումն այսպես հիմնավորեց․ «Վահե Հակոբյանի պատճառով հանձնաժողովի աշխատանքը կաթվածահար է եղել։  Հասկանալի չէ, թե Իշխան Սաղաթելյանը որտեղ է եղել, այդ տեղերում պետք է լինեն մարդիկ, որոնք կաշխատեն»։

Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը և մյուս ընդդիմադիրները խորհրդարանի աշխատանքներին չեն մասնակցում մայիսի 1-ից սկսած, երբ մեկնարկեցին հակակառավարական ամենօրյա հանրահավաքներն ու բողոքի տարաբնույթ գործողությունները։ Այս ամսվա տվյալներով՝ Իշխան Սաղաթելյանը լիագումար նիստերից 6 բացակայություն ունի, նույնքան բացակայություն ունի նաև Վահե Հակոբյանը՝ 1-ը՝ հանձնաժողովի նիստից, 5-ը՝ լիագումարից։

Ընդդիմադիրներն ԱԺ-ում, բացի այս, ևս երկու պաշտոն ունեն՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը ղեկավարում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը, իսկ Արմեն Գևորգյանը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը։ Թովմասյանն անհարգելի բացակայություններ չունի, իսկ Արմեն Գևորգյանն ունի չորս բացակայություն։ ՔՊ-ն առայժմ չի գաղտնազերծում, թե ինչո՞ւ, օրինակ հանձնաժողովի բացակայող մեկ նախագահին պաշտոնանկ են անում, իսկ մյուսին՝ ոչ։

Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չհստակեցրեց՝ ընդդիմադիրներին ամռան ամիսների ընթացքում արտահերթ նիստ հրավիրելո՞վ պաշտոնանկ կանեն, թե՞ կսպասեն աշնանը գումարվելիք 9-րդ գումարման նստաշրջանին։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանից ու Վահե Հակոբյանից իրենց պաշտոնակության որոշման վերաբերյալ դիրքորոշում պարզել չհաջողվեց։ Աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում Factor TV-ի զանգերն անպատասխան մնացին։ Իսկ ընդդիմադիր խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ՔՊ-ի այս որոշումը քաղաքական ճնշում որակեց։

Մանուկյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը թեմային առավել ընդգրկուն կանդրադառնա, երբ սկսվեն իրավական գործընթացները։ Նա, սակայն, այդպես էլ չհստակեցրեց՝ կմասնակցե՞ն Սաղաթելյանին ու Հակոբյանին պաշտոնանկ անելու հարցով ԱԺ նիստին, թե՞ ոչ։ Մինչ այդ, իշխանության այն պնդումներին, թե ընդդիմադիրները բացակայությունների համար են զրկվում պաշտոններից, Մանուկյանն արձագանքեց․ «Նրանք չեն պատկերացնում՝ ընդդիմադիր պատգամավորի գործունեությունը որն է»։

Ուշագրավ է, որ ՔՊ խմբակցությունը, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հակաիշխանական ակցիաների ակտիվ փուլում հայտարարում էին բացակայող պատգամավորներին մանդատներից զրկելու մտադրության մասին։ Սակայն երեկ տեղի ունեցած նիստում որոշվել է միայն երկու պատգամավորի պաշտոնանկ անել։ Ո՞րն է իշխող խմբակցության դիրքորոշման նման փոփոխության պատճառը՝ հետաքրքրվեցինք Հայկ Կոնջորյանից։

«Մեկը չի բացառում մյուսին և քննարկումներն ամենատարբեր հարցերի վերաբերյալ ՔՊ-ում ընթանում են։ Հակասություններ պետք չէ փնտրել»,- ասաց նա։

Ընդդիմադիրներին բացակայելու համար խորհրդարանական պաշտոններից զրկելու ֆոնին ՔՊ-ականներից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք միայն ԱԺ-ի շենք գալը բավարար է, որպեսզի պատգամավորների նկատմամբ վարչարարություն չկիրառվի։ Մասնավորապես, ՔՊ-ականներից շատերն էլ, թեև պարտաճանաչ ներկա են լինում նիստերին, բայց խորհրդարանական ակտիվ գործունեություն չեն ծավալում՝ ո՛չ օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, ո՛չ քննարկումներին են մասնակցում։ Հրաչյա Հակոբյանը, որը ևս վերջին կես տարվա ընթացքում որևէ օրենքի նախագիծ չի ներկայացրել խորհրդարանին և աչքի չի ընկել ելույթներով, արձագանքեց․ «Ես եկել եմ, օրենքի նախագիծ եմ քննարկել, քվեարկել եմ, հանձնաժողովի աշխատանքներին եմ մասնակցել»։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին փոխնախագահի և հանձնաժողովի նախագահի պաշտոններից զրկելու՝ ՔՊ-ի նախաձեռնությանը՝ նշենք, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ անվստահության գործընթաց սկսելու համար հրավիրվում է ԱԺ նիստ, հարցը լիագումար նիստում քննարկելուց հետո փակ և գաղտնի քվեարկությամբ պատգամավորները պաշտոնանկ անելու հարցին դեմ կամ կողմ եմ քվեարկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան