Ո՞ւմ դեմ է Ադրբեջանը պատերազմ սկսելու․ ԼՂ-ում ռուսներն են, միջանցքը ևս ռուսական կլինի. Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
28.06.2026 | 16:18
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն է իրականացրել․ Արամ Օրբելյանին ընդհատեց Սեդա Սաֆարյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանն է

-Պարո՛ն Քոչինյան, պաշտոնական Երևանը քննադատում է Բաքվին ապակառուցողական լինելու մեջ։ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ասաց՝ Բաքուն չեղարկել է սահմանազարտման հանձնաժողովի նիստը, արտգործնախարարների հանդիպումն է ձախողել, ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը ևս ձախողել է «Ադրբեջանը հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու մեջ: Իմ գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել էր վարչապետին, որ եթե իրենք պատերազմ ուզենային, հսկայական ջանքեր չէին գործադրի 7 շրջանները վերականգնելու համար։ Սրան էլ ավելացնենք, որ Բաքուն անընդհատ կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե ՀՀ-ն կրակել է իր դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է Բաքուն խուսափում մտնել քննարկման մեջ։

Ես հեռու եմ այն մտքից, թե Ադրբեջանին պետք է պատերազմ սկսելու համար լեգիտիմություն կուտակել կամ չկուտակել։ Այս տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որտեղ պատերազմի մեկնարկի համար լեգիտիմություն է պետք։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը Ռուսաստանի համաձայնությունը կամ անհամաձայնությունը, ինչպես տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի նախօրեին։ Թեթևամիտ են այն մարդիկ, ովքեր մտածում են, որ 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ, որովհետև Ադրբեջանը միջազգային հանրության մոտ բավականին լեգիտիմություն էր կուտակել՝ իր տարածքները պատերազմով հետ վերցնելու համար։ Ընդամենը կար տարածաշրջանի հիմնական ուժային կենտրոնի՝ Ռուսաստանի համաձայնությունը՝ այդ պատերազմը սկսելու։ Հիմա էլ նույն իրավիճակն է՝ ՌԴ-ի դիրքերն ամրապնդվել են այս առումով, ճիշտ է՝ ավելացել է նաև Թուրքիան, բայց Թուրքիան հաստատուն մեծություն է՝ պրոադրբեջանական։ Լեգիտիմության կարիք չկա, ընդամենը կա ՌԴ-ի համաձայնության կարիք։

-Իսկ ենթադրյալ պատերազմն ի՞նչ նպատակ պետք է հետապնդի, որ ըստ ՀՀ վարչապետի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմություն ստանալ։

-Այստեղ հարց կա՝ ո՞ւմ դեմ պետք է լինի այդ պատերազմը և հանուն ինչի՞ պետք է լինի այդ պատերազմը։ Ստեփանակերտը գրավելու համա՞ր․․․ Ստեփանակերտը Հայաստանը չի պահում, որ Հայաստանից գրավի Ստեփանակերտը։ Այն Ռուսաստանն է պահում, և եթե ինչ-որ մեկն ուզում է վերցնել, ուրեմն՝ ՌԴ-ի դեմ պետք է պատերազմի։ Միջանցքը բացելու համա՞ր․․․ ես ոնց հասկանում եմ՝ բանակցություններն այս պահին գնում են նրա համար, որ ֆունկցիոնալ առումով այնտեղ ռուսական միջանցք լինի՝ ռուսական դիմավորում կամ մաքսային, անձնագրային ստուգման համակարգում կամ ռուսական ուղեկցում մարդկանց ու ապրանքների՝ Հայաստանի տարածքով։ Այդ պատերազմը ռուսակա՞ն միջանցքի դեմ է, ա՛յ սա է հարցը։ Մյուս տարբերակն էլ այն է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության, Հայաստանը դիմադրում է, և չի բացառվում, որ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանը փորձի ստիպել Հայաստանին՝ իրենց ձեռք բերած համաձայնություններն ընդունել։

-Այդ պարտադրանքներին կարո՞ղ է դիմադրել ՀՀ-ն։

-Դե՝ գուցե չի կարող դիմադրել, հենց դրա համար էլ վարչապետն այսօրվանից խոսում է, որ հնարավոր է պատերազմ։ Որովհետև գիտեք․․․ դիմադրություն մի հարցում, գործում, որտեղ դու դիմադրելու ռեսուրս չունես, չգիտեմ՝ ինչքանով է տրամաբանված։ Եվ վերջապես, Ադրբեջանը հաղթել է պատերազմում, ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, ոչ մի տեղ ինքը չի շտապում։ Թեթևամիտ են այն կարծիքները, որ մենք հիմա ժամանակ պետք է շահենք և այլն։ Ինչի՞ համար է ժամանակը մեր օգտին աշխատում։ Մեր բնակչությունը պակասում է, Ադրբեջանինն ավելանում է, տարածքների բնակչությունը, որի մասին խոսում ենք, դրանց բնակչությունը նվազում է, բյուջեների տարբերությունը մեծանում է՝ հօգուտ Ադրբեջանի, ՀՆԱ-ի տարբերությունը միայն մեծանում է՝ հօգուտ Ադրբեջանի, ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ հօգուտ Ադրբեջանի չէ ժամանակը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան