ՌԴ-ում կալանավորել են «իշխանության բռնի զավթում» նախապատրաստող խմբի անդամների․ ԱԴԾ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Վոլգոգրադի վարչության աշխատակիցները ձերբակալել են շրջանի բնակիչների, որոնք, իբր, քննարկել են «իշխանությունը բռնությամբ զավթելու» նախապատրաստության հարցեր։
Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, փոխանցում է VOA-ն։

Գերատեսչության տվյալներով՝ օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ մեղադրյալները Վոլգոգրադում «ծայրահեղական կազմակերպություն» են ստեղծել։

Ըստ ԱԴԾ-ի՝ հանդիպումների ժամանակ նրանք, իբր, քննարկել են Ռուսաստանի անվտանգության ուժերի և զինվորականների դեմ դյուրավառ խառնուրդների և հրազենի կիրառմամբ կառավարությունը տապալելու ծրագրեր։

«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Վոլգոգրադի շրջանի վարչության աշխատակիցները, ՌԴ ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ միասին, հայտնաբերել են տարածաշրջանի բնակիչների, որոնք ներգրավված են տարածաշրջանում ծայրահեղական համայնքի ստեղծման մեջ: Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ այս կազմակերպության անդամներն իրենց հանդիպումների ժամանակ քննարկել են իրավապահ մարմինների և ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների նկատմամբ հրազենի և դյուրավառ խառնուրդների կիրառմամբ իշխանության բռնի զավթման վերաբերյալ հարցեր և նախապատրաստական աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածների նկատմամբ գործեր են հարուցվել «ծայրահեղական համայնք կազմակերպելու» հոդվածով։ Նրանց կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։

Տաթև Ֆռանգյան