Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
Բոլորը

Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ դաշինքի ընդլայնումն ապակայունացնելու է միջազգային իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է Lenta-ն։

Նա նշել է, որ ռուսական կողմը դատապարտում է ՆԱՏՕ-ի անպատասխանատու քաղաքականությունը, որը ոչնչացնում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։

«Դա որևէ կերպ անվտանգություն չի ավելացնում՝ ո՛չ նրանց համար, որոնք անդամակցում են ՆԱՏՕ-ին և ընդլայնում այն, ո՛չ էլ մնացյալ երկրներին, որոնց դաշինքը որպես սպառնալիք է ընկալում»,- ասել է Ռյաբկովը։

Նա նշել է, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումներն ամրապնդում են դաշինքի կուրսը Մոսկվայի ագրեսիվ զսպման ուղղությամբ։

«Դա որևէ կերպ մեր քաղաքականության վրա չի ազդում։ Մենք, ամեն դեպքում, հարյուր տոկոսով ապահովելու ենք մեր անվտանգությունը»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Հավելենք, որ նախօրեին Թուրքիան, Շվեդիան ու Ֆինլանդիան կարողացել են համաձայնություն ձեռք բերել, որի արդյունքում Անկարան վերացրել է իր առարկությունները Սկանդինավյան երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

Էմմա Չոբանյան