Բանակցություններ են տարվում զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով. Արցախի ՆԳ նախարար

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է․ տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։

«Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Քննարկվել են 2022 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների հետ, օգտագործելով բոլոր լծակները՝ մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների եվրոպական դատարանի խողովակներով մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցերով:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:

Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:

Ելույթներով հանդես են եկել և իրենց կատարած աշխատանքները ներկայացրել ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, արտաքին գործերի նախարարության, ՊՆ-ի, Քննչական կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի, սոցապպաշտպանության ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին, մասնավորապես, փոխգործակցությունն ավելի ամրապնդելու՝ հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։