Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992 թ.-ից սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է գործընկերոջ՝ Գրեգորի Դուսեի հետ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Լիոնի քաղաքապետը նշել է, որ Երևանն առանձնակի նշանակություն ունի իրենց գործընկեր քաղաքների շարքում: Գրեգորի Դուսեն համոզմունք է հայտնել, որ համաժողովը երկու քաղաքների գործակցությունը գործնական նոր փուլ տեղափոխելու գործում նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացի:

«Բարեկամական ու գործընկերային այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ, հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Բոլոր խոշոր քաղաքների խնդիրները գրեթե նույնանման են, և նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է առարկայական ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը:

«Մեզ համար շատ կարևոր է քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում Լիոնի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը: Կարծում ենք, որ կարող ենք կոնկրետ գործակցություն ունենալ տրանսպորտի, երթևեկության կառավարման և ուրբանիզմի ոլորտներում: Երևանն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման գործում, և այստեղ մեծ հեռանկարներ ենք տեսնում: Մենք այսօր մասնակցում ենք հերթական համաժողովին, որը քաղաքների միջև գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման առումով մեծ նշանակություն ունի»,- նշել է Երևանի քաղաքապետն ու Լիոնի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երևան:

Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ այն լավ առիթ կլինի 2023 թ. մեկնարկող եռամյա ծրագիր մշակելու առաջարկը միասին քննարկելու տեսանկյունից:

Պաշտոնական հանդիպման ժամանակ Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը կրթության ոլորտում՝ աջակցելով ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Մասնավորապես, կիրագործվի արհեստների և որակավորումների կամպուսի վերակազմակերպման ծրագիրը, որը հնարավորություն կտա ընդլայնել կենտրոնի շենքային պայմաններն ու կյանքի կոչել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող կրթական նոր ծրագրեր:

Հարկ է նշել, որ ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում այժմ մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 200 սան, շենքային պայմանների բարելավումը հնարավորություն կտա ընդունել ավելի մեծ թվով երիտասարդների»: