Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Եվրոպայում փոխում է ուժերի դիրքավորումը՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը ցամաքում, օդում և ծովում

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

ԱՄՆ-ը փոխում է իր ուժերի դիրքավորումը Եվրոպայում՝ հիմնվելով Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հետևանքով և այլ ուղղություններով եկող սպառնալիքների վրա։ Այս մասին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել  է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է Reuters-ը։

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն Իսպանիայում կործանիչների թիվը 4-ից կհասցնի 6-ի, և նշել, որ Վաշինգտոնը երկու լրացուցիչ F-35 էսկադրիլիա կուղարկի Բրիտանիա և կհիմնի 5-րդ բանակի շտաբը Լեհաստանում: Ըստ ԱՄՆ նախագահի՝ ՆԱՏՕ-ն «ուժեղանալու է բոլոր ուղղություններով՝ ցամաքային, ծովային, օդային»։

«Մենք մեր դաշնակիցներ հետ հոգ կտանենք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ լինի դիմակայել բոլոր ուղղություններից եկող սպառնալիքներին։ Այն պահին, երբ Պուտինը խաթարեց խաղաղությունը Եվրոպայում և հարձակվեց իրավակարգի սկզբունքների վրա՝ Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների վրա, մենք պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել»,- ասել է Բայդենը։

Անդրադառնալով նախկինում չեզոք Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ դիմումներն ընդունելու հարցում դաշինքի միասնությանը՝ Բայդենն ասել է, որ Պուտինի ռազմավարությունն Ուկրաինա ներխուժելու հարցում հակառակ արդյունքն է տվել:

«Դա հենց այն էր, ինչ նա չէր ուզում, այլ հենց այն, ինչ պետք է արվի՝ Եվրոպայի անվտանգությունը երաշխավորելու համար»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Էմմա Չոբանյան