ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև հունիսի 27-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է երկարաժամկետ համագործակցություն հաստատել առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստման և զարգացման ծրագրերի նախագծման և իրականացման, կլինիկական պրակտիկայի ընտրված ոլորտների ուղեցույցների և առաջարկությունների մշակման համար, ինչպես նաև համագործակցել հետազոտական ծրագրերի իրականացմանը․ տեղեկացնում են IDeA հիմնադրամից։

««ՀԵՆԱՐ հիմնադրամը շատ բարձր է գնահատում Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցությունը, – նշել է ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը,- Մենք նպատակ ունենք համագործակցություն հաստատել կրթության, մասնագիտական զարգացման և հետազոտական ոլորտներում: Վստահ ենք այս ոլորտների կարևորության և մեր աշխատանքի փոխադարձ արդյունավետության մեջ»:

ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021թ.-ի վերջին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի բարեփոխմանը նպաստելու նպատակով։ Վերջին ամիսների ընթացքում ՀԵՆԱՐ-ը հաջողությամբ համագործակցում է ԱՆ-ի հետ՝ անդամակցելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբին:

ՀԵՆԱՐ հարթակի նպատակն է միավորել ոլորտի ներկայացուցիչներին՝ խթանելով Հայաստանում առողջապահության ոլորտի վերափոխմանն ուղղված նախաձեռնությունները։ Առաջնահերթ են կայուն զարգացման ծրագրերը, որոնք ի զորու են հանգեցնելու համակարգային փոփոխությունների, ինչպես նաև՝ այնպիսի նախաձեռնությունները, որոնք կարող են և պետք է խարսխվեն պետության և մասնավոր հատվածի միջև գործակցության վրա:

Առողջապահության ոլորտի դինամիկ վերափոխման առաջնահերթություններից ելնելով, ՀԵՆԱՐ հիմնադրամը կենտրոնանում է մասնավորապես առաջնային խնամքի ոլորտում բարեփոխման, մարդկային ռեսուրսների զարգացման, ինչպես նաև առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման վրա»,- ասված է հաղորդագրությունում։