ԱՄՆ-ը սահմանափակումներ է կիրառել 9 երկրներից ընկերությունների նկատմամբ՝ պատժամիջոցները շրջանցելու համար

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

Երեքշաբթի ԱՄՆ Առևտրի նախարարությունը 9 երկրներից 36 ընկերությունների ներառել է այն կազմակերպությունների ցանկում, որոնց մուտքն ԱՄՆ տեխնոլոգիաների և ապրանքների շուկա սահմանափակված է՝ միջազգային պատժամիջոցների մասին ամերիկյան օրենքները խախտելու համար, գրում է VOA-ն:

36 ընկերություններից 25-ը տեղակայված են Չինաստանում, մնացյալը՝ Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիտվայում, Պակիստանում, Սինգապուրում, Մեծ Բրիտանիայում, Ուզբեկստանում և Վիետնամում։

Մասնավորապես, ռուսական OOO Intertech Instruments-ը պատժվել է Իրան ապօրինի մատակարարումների համար։ Վեց ընկերություն պատժվել է ռուսական ռազմարդյունաբերական ներուժին աջակցելու համար՝ խախտելով պատժամիջոցների ռեժիմը, որն ուժի մեջ է մտել Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։

ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտնել է, որ «սև ցուցակում» հայտնված չինական ընկերությունները Ռուսաստանին «անհանգստացնող ապրանքներ» են մատակարարում նախքան ներխուժումը և շարունակում են մատակարարել ռուս գործընկերներին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատժամիջոցներ են կիրառել:

Երկրի առևտրի փոխնախարար Ալան Էստևեսը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Այսօրվա գործողությունները հզոր ուղերձ են ուղարկում կազմակերպություններին և անհատներին ամբողջ աշխարհում. եթե նրանք փորձեն օգնել Ռուսաստանին, Միացյալ Նահանգները նրանց նույնպես կպատժի»:

Ամերիկյան ընկերությունները, որոնք ցանկանում են ապրանքներ կամ ծառայություններ մատակարարել «սև ցուցակում» հայտնված անձանց, պետք է հատուկ արտոնագիր ստանան Առևտրի դեպարտամենտից:

Պաշտոնյաները նախկինում ասել են, որ Չինաստանը հիմնականում կատարում է միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժումից հետո:

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը չի մեկնաբանել չինական ընկերություններին ուղղված մեղադրանքները, սակայն նշել է, որ Պեկինը ռազմական օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին կամ Ուկրաինային՝ նշելով, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն՝ չինական ընկերությունների իրավունքների պաշտպանության համար։

Տաթև Ֆռանգյան