Մեծ յոթնյակի գլխավոր խնդիրներից մեկը Ռուսաստանի տնտեսությանը հասցվող վնասի ծավալները մեծացնելն է. VOA

Լուրեր

11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
Բոլորը

Մեծ յոթնյակի առաջնորդները երկուշաբթի օրը սկսեցին իրենց գագաթաժողովը, որին մասնակցում էին նաեւ նոր հզորացող տնտեսություններ ունեցող երկրների` Արգենտինայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջնորդները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Գագաթաժողովը հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր ելույթում դատապարտեց Ուկրաինայում Ռուսաստանի պահվածքը։ «Ես նախկինում էլ եմ ասել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պատճառով խախտվել են բոլոր կանոնները, բոլոր պայմանավորվածությունները: Խախտվել է հատկապես այն ըմբռնումը, որ սահմաններն ուժով չի կարելի փոխել»,-ասել է նա։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին է դիմել գագաթաժողովի մասնակիցներին, նորից կոչ արել նրանց ավելի շատ ռազմական օգնություն առաքել: Զելենսկին հայտարարել է, որ անհանգստացած է հակամարտության սրման և տարածման հնարավորությամբ:

«Ուզում եմ դիմել Բելառուսի քաղաքացիներին՝ թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ համազգեստով ծառայողներին: Ձեզ ներքաշում են պատերազմի մեջ, նույնիսկ ավելի ակտիվ, քան փետրվարին և գարնան ամիսներին։ Նրանք ձեզ համար ամեն ինչ որոշել են Կրեմլում։ Ձեր կյանքը ոչինչ չի նշանակում նրանց համար։ Դուք ստրուկներ կամ թնդանոթի միս չպիտի դառնաք»,-ասել է նա։

Աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են խորացնել Ռուսաստանի տնտեսական ցավը: Ըստ էության, նրանք հրաժարվելու են որոշակի գնից բարձր գին վճարել ռուսական նավթի դիմաց:

Վերլուծաբաններն ասում են, որ պարզ չէ, թե արդյոք այդ գաղափարը կաշխատի առանց Հնդկաստանի համագործակցության, թե ոչ: Չէ որ վերջինս Ռուսաստանից զեղչված գներով է նավթ գնում:

Բրուքինգսի հաստատությունից Դեն Հեմիլթոնի խոսքերով,

«Իսկապես արդյունավետ լինելու համար պետք է ներգրավել նավթի բոլոր գնորդներին: Սակայն քիչ հավանական եմ համարում, որ օրինակ Չինաստանը միանա այս հարցում, երկիր, որը մինչ այժմ որդեգրել է ռուսամետ դիրքորոշում պատերազմի հարցում»,-ասում է նա, այնուամենայնիվ հույս հայտնելով, որ առանց Չինաստանի էլ համախմբվածությունը լուրջ վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը:

Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշումներ կիրառելու հարցը ամենայն հավանականությամբ գերիշխելու է նաեւ Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: