600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին․ երգելու է նաև «Սպիտակցի Հայկոն»

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ կառավարությունը 600 մլն դրամի շրջանակում պատրաստվում է Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից, որն ուղարկվել է նախնական փուլ անցած հինգ ընկերություններին։

«Հաշվի առնելով Անկախության տոնի նշանակությունը հայ ազգի համար, հատկապես՝ պատերազմից հետո, ինչպես նաև անկախության և պետականության գաղափարի վերարժևորման կարևորությունը, առաջարկում ենք կազմակերպել այնպիսի մասշտաբային միջոցառում, որը չի սահմանափակվի միայն համերգային մասով, այլ իր մեջ կներառի մեր մշակույթի և գիտության, պատմության և կյանքի բոլոր բնագավառներում ունեցած ձեռքբերումներն ու ապագային միտված ասելիքը: Միջոցառումը պետք է միտված լինի կյանքը` որպես մեծագույն արժեք և շարունակականություն պատկերելուն»,- 600 մլն դրամի գնման մրցույթ հայտարարելու գաղափարը գործադիր մարմինն այսպես է պարզաբանել:

Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվելու է Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին` ժամը 19:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում։

Հրապարակված մրցույթի հրավերից տեղեկանում ենք, որ միջոցառման շրջանակում ելույթ են ունենալու Վահագն Հայրապետյանը և Հայկ Ղևոնդյանը` «Սպիտակցի Հայկոն»: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը:

Փաստաթղթերի փաթեթից Factor.am-ը տեղեկացավ, որ Անկախության տոնակատարությունները կազմակերպելու համար երկրորդ փուլ են անցել հինգ ընկերություններ, որոնց թվում է «Ֆակտորի Փրադաքշն»-ը։ Այս ընկերությունը պարբերաբար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պետական կառույցներին տասնյակ միլիոնավոր դրամների ծառայություններ է մատուցում։

Նարեկ Կիրակոսյան