Արցախում ՀՀ-ից նորակոչիկ այլևս չի ծառայի․ ովքե՞ր են պաշտպանելու ԼՂ դիրքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արցախի Պաշտպանության բանակն այլևս չի համալրվի հայաստանցի նորակոչիկներով, իսկ Հայաստանի Զինված ուժերի վերջին ներկայացուցիչները Արցախից դուրս կգան առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում։ Այս մասին տեղեկացրեց ԶՈւ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։

Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, 44-օրյա պատերազմի աղետալի ելքից հետո, որոշել է Արցախի պաշտպանությունն իրականացնել միայն պայմանագրային զինծառայողներով։ Սահակյանի խոսքով՝ մշակվել է պայմանագրային զինծառայողների համար գրավիչ փաթեթ, որպեսզի հնարավոր լինի համալրել Արցախի Պաշտպանության բանակի թափուր հաստիքները։

44-օրյա պատերազմի հրադադարի հայտարարությունից և ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Հայաստանի նորակոչիկներն Արցախում պարտադիր զինծառայություն չեն անցնում։ Բարձրաստիճան զինվորականը, սակայն, ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելը հիմնավորում է այն հանգամանքով, որ փորձում են հասնել նրան, որ ժամկետային ծառայողներն առաջնագծում առհասարակ մարտական ծառայություն չիրականացնեն։ Նման փորձ արվել է նաև Հայաստանում։

Հայաստանում մեկնարկած ամառային զորակոչի շրջանակում այսօր պարտադիր զինծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։ Նրանք, ըստ վիճակահանության, ծառայության մեկնեցին ՀՀ  և ՌԴ սահմանապահ զորքեր, հատուկ նշանակության, ուսումնական, տեխնիկական, հումանիտար ուղղվածության և ընդհանուր հիմունքներով զորամասեր։ Չնայած սահմանին առկա լարվածությանը՝ նորակոչիկները հայկական բանակ են մեկնում առանց մտավախությունների։

Նորակոչիկները ՊՆ կենտրոնական հավաքակայանում անհրաժեշտ բուժզննում անցնելուց հետո արդեն կտեղափոխվեն զորամասեր։ Բժշկական հանձնաժողովի նախագահ Դանիել Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատշաճ հետազոտություն անցնում են նորակոչիկները։

«Զորակոչվում են և սրտի ռիթմի խանգարումներով՝ Կառավարության 404 և 405 որոշումներով։ Սրտի ռիթմի պաթոլոգիայով կամ տեսողական որոշակի խնդիրներով երիտասարդը պիտանի է զինվորական ծառայության՝ սահմանափակումով։ Նա պետք է զորակոչվի զինծառայության՝ իր հիվանդություններով հանդերձ»,- ասաց նա։

Չնայած հավաստիացումներին՝ ծնողները հաճախ են ահազանգում այն մասին, որ տղաները բանակ են զորակոչվում առողջական խնդիրներով, այդ թվում՝ սրտի կամ տեսողության հետ կապված։ Գերությունից վերադարձած և կրկին ծառայության մեկնած զինծառայողներից ոմանք էլ բարձրաձայնում են այն մասին, որ իրենց տղաները ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական խնդիրներով են վերադառնում սահմանային զորամասեր։

Բանակում, ըստ իրավապաշտպանների, խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական վիճակի բարելավումը։ Այսօր իրենց տղաներին բանակ ճանապարհող ծնողներից ոմանք ևս մտահագություններ ունեին այս հարցում։

Վիճակագրական տվալների համաձայն՝ միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում բանակում գրանցված մահերի 12 տոկոսն առողջական խնդիրների հետևանքով է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան