Ադրբեջանի ԱԳՆ-ն ռազմաշունչ հռետորաբանությամբ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած հայտարարություններին, ինչպես միշտ՝ ադրբեջանական կեղծ թեզերով և ռազմաշունչ հռետորաբանությամբ։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի հունիսի 27-ին կայացած առցանց մամուլի ասուլիսում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված մի շարք հայտարարություններ կասկածի տակ են դնում այդ երկրի՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ցանկությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Բաքուն, իբր, ամեն ինչ անում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար և դրա նախաձեռնողն է։ Բացի այդ, Բաքուն նաև հայտարարում է, որ «եթե Նիկոլ Փաշինյանի պնդումներին համաձայն՝ Ադրբեջանը ցանկանար նոր պատերազմ, ապա հսկայական ջանքեր չէր գործադրի Արցախի գրավյալ տարածքները վերականգնելու համար»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, լռել է այն հարցում, որ եթե Բաքուն իսկապես պատերազմ չի ուզում, ապա ինչո՞ւ է նախօրեին նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ սահմանին պատերազմի սպառնալիքներ ուղղում Երևանին։

Շարունակելով ապակառուցողական ու ռազմատենչ հռետորաբանությունը ու խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Բաքուն խոսում է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի մասին», որը, իբր, «իրականություն է դարձել»։

Նույնիսկ այս հայտարարության մեջ խախտելով եռակողմ հայտարարությունն ու չկատարելով սեփական պարտավորությունները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է Հայաստանին մեղադրել։ Անդրադառնալով Բրյուսելում նախօրեին Բաքվի կողմից չեղարկված Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև հանդիպմանը՝ ադրբեջանական գերատեսչությունը Հայաստանին է մեղադրել, իբր, տարբեր պատրվակներով ու սադրանքներով հանդիպումներից խուսափելու մեջ։

Նշենք, որ հայկական կողմը երբեք որևէ հանդիպում չի չեղարկել։ Ըստ ամենայնի, Բաքվի սրտով չեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացմանն ուղղված Երևանի քայլերը։

«Եթե ​​Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, և ժամանակ չկորցնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որը միշտ անարդյունավետ է եղել, և որի անդամներն այժմ բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ի դեպ, Ադրբեջանում, կարծես, տեղյակ չեն, որ նախօրեին տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների հանդիպումը։

Էմմա Չոբանյան