Ինչո՞ւ է Բաքուն տապալել Բրյուսելում նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը

Լուրեր

28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երեկ Բրյուսելում նախատեսված էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Փաշինյանը նշեց, որ Բաքուն չեղարկել է այդ հանդիպումը՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնցով փորձում են ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը, տարօրինակ որակելով։

Ադրբեջանական մամուլում Բաքվի կողմից հանդիպման չեղարկման լուրը, ըստ էության, չի արծարծվել։ Սակայն Ադրբեջանի իշխանությունների խոսափող Haqqin.az-ը հակիրճ անդրադարձ է կատարել՝ նշելով հանդիպումից հրաժարվելու պատճառը։ Մասնավորապես, իրազեկ դիվանագիտական աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ հանդիպման չեղարկման համար, իբր, «իրական պատճառներ» կան։

«Եթե հայկական կողմն ամեն օր հանդես գա հակասական հայտարարություններով, շարունակի խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերի մեխանիզմի մասին, «Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնի», այդ դեպքում ի՞նչ իմաստ կա հանդիպումներ անցկացնելու։ Իսկ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունները պետք է ստուգել»,- ասել է աղբյուրը։

Հավելենք, որ այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքուն որևէ մտադրություն ու ցանկանություն չունի կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանը, որի նախագահ Իլհամ Ալիևն ամեն օր Հայաստանի ու Արցախի հասցեին սպառնալիքներ է հնչեցնում և ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնում, հայկական կողմին շարունակում է կեղծ մեղադրանքներ ներկայացնել։

Էմմա Չոբանյան