Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը «հասկանում է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողության անհրաժեշտությունը»

Լուրեր

28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Անկարայում հայտարարել է, որ Թեհրանը չի ընդդիմանա Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը՝ ուղղված քուրդ զինյալների դեմ։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով  AFP-ն։

«Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի անվտանգության մտահոգությունները։ Մենք հասկանում ենք, որ, միգուցե, հատուկ գործողություն կարող է անհրաժեշտ լինել։ Թուրքիայի անվտանգային մտահոգությունները պետք է ամբողջությամբ և մշտապես լուծվեն»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նախազգուշացրել է, որ շուտով կարող է նոր հարձակում սկսել Սիրիայում քուրդ զինյալների դեմ։ Այն ներառում է նաև ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումները (YPG)։

Վաշինգտոնն ու Մոսկվան արդեն իսկ զսպվածության կոչ են արել Թուրքիային։

Նշենք, որ Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գլխավոր դաշնակիցն է, միաժամանակ, Թուրքիայի համար կարևոր առևտրային գործընկեր:

Էմմա Չոբանյան