Էրդողանի խոսնակը՝ Հայաստանի հետ սահմանը փակելու և հայ-թուրքական հարաբերությունների մասին

Լուրեր

28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ծավալուն հարցազրույց է տվել Habertürk TV-ին, որում անդրադարձել է նաև Թուրքիա-Հայաստանի հարաբերություններին, փոխանցում է ermenihaber-ը։

Նշելով, որ Թուրքիան Եգիպտոսի, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման փուլում է՝ Քալընը շեշտել է, որ միջազգային հարաբերություններում չկա հավերժական թշնամություն։

«Խաղաղություն եք հաստատում, հաշտվում եք և շարունակում ձեր ճանապարհը»,- ասել է նա

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Քալընը, մասնավորապես, ասել է․ «Հայաստանի հետ ունեցած սահմանն ինչո՞ւ 1992թ. փակեցինք, ինչո՞ւ հարաբերությունները սառեցրեցինք։ Ղարաբաղի «օկուպացիայի» պատճառով։ Հիմա, փառք Աստծո, տեսե՛ք, 30 տարի անց պայմաններն այնպես փոխվեցին, այնպես ձևավորվեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվեցին, Ղարաբաղն «ազատագրվեց»։ Եվ մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթաց սկսեցինք։ Հայաստանի հետ մենք հնուց եկած, հավերժական թշնամություն չունենք և չենք կարող ունենալ։ Նրանք մի սխալ արեցին, Ղարաբաղն «օկուպացրեցին», դրա դիմաց մենք դիրքորոշում որդեգրեցինք»։

Էրդողանի խոսնակն այնուհետև դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքից՝ համարելով, այդ եռյակը չկարողացավ ոչինչ անել, ինչի հետևանքով հակամարտությունը 30 տարի սառեցված մնաց։ Եվ, ըստ նրա, դա էր պատճառը, որ Թուրքիան և Ադրբեջանը միավորվեցին ռազմական ուժի, տնտեսական ուժի առումով ու խնդիրը լուծեցին։

«Այս պահին մենք հարաբերությունները կարգավորում ենք: Մենք լուրջ, արագ կարգավորման գործընթացով ենք անցնում Հայաստանի հետ»,- նշել է Իբրահիմ Քալընը։