Բիոլաբորատորիաները ՀՀ սեփականությունն են, թեև ստեղծվել են ԱՄՆ-ի աջակցությամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում գործող բիոլաբորատորիաները 100 տոկոսով Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այսօր առցանց ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում գործող բիոլաբորատորիաների առնչվող հարցին:

«Ռուսական կողմը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով այն մասին, որ Հայաստանում գործում են բիոլաբորատորիաներ, որոնց շրջանակներում կա փոխգործակցություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, այդ թվում՝ռազմական գերատեսչությունների գծով, բացի այդ՝ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ Հայաստանում առկա են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցներ»,- անդրադառնալով լրագրողի այս դիտարկմանը՝ Փաինյանը նշեց. «Ճիշտ է, դա ստեղծվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այդ թեման բարձրացվել է 2018 թվականին, Ռուսաստանի մեր գործընկերները մտահոգություն են բարձրաձայնել, և մենք հրավիրել ենք իրենց, ասել ենք՝ եկեք ու ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունը: Եղել են այցելություններ, քննարկումներ և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքում»:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության փաստաթուղթ, և երկու երկրների միջև առկա է սերտ համագործակցություն այդ ոլորտում, շարունակելու են համագործակել:

«Բայց դա չի նշանակում, որ գիտության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում մենք այլ երկրների հետ չենք համագործակցելու: Այլ բան, որ մենք պետք է նայենք, որ այդ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության համար սպառնալիք ստեղծում է, թե չէ: Մենք երաշխավորում ենք, որ մեր համագործակցության ընթացքում մենք մեր դաշնակիցների համար սպառնալիքներ չենք ստեղծել և չենք ստեղծի: Չնայած մենք մտահոգություններ լսում ենք, փորձում ենք հասկանալ՝ գուցե ինչ-որ բան բաց ենք թողել: Եթե պարզվի, որ ինչ-որ բան բաց ենք թողել և սպառնալիք ենք ստեղծում, չնայած այդպիսի բան չի կարող պարզվել, մենք բաց ենք այդ քննարկումների համար: Ես մտահոգությունները  արտահայտել եմ այդ հրապարակային հայտարարությունների հետ կապված, բայց մինչև այս պահը որևէ կոնկրետ տեղեկատվություն դրա առնչությամբ չեմ ստացել»,- եզրափակեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: