Աշոտը բանվոր է աշխատում` առանց գրանցման, պետք է քրգործ բացենք. Փաշինյանը կատակեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Իմ տղան՝ վարչապետի որդին, վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական, այսինքն՝ բանվոր։ Այս պահին էլ խճանկարող վարպետի օգնական է»,- այս մասին առցանց ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև պատմեց, որ բանվոր աշխատող տղային հարցրել է՝ հիմա ձևակերպվա՞ծ է, որպես աշխատող․ «Հարցրեցի՝ ձևակերպվա՞ծ աշխատող է, թողեց, սենյակից փախավ, որովհետև չգիտի ինչ պատասխանի։ ՀԻմա էլ, ինչ, պետք է քրեական գործ բացենք, տեսնենք այդ ով է վարչապետի որդուն առանց ձևակերպման աշխատացրել։ Հիմա էլ առիթից օգտվում, ասում են՝ մենք ոչ տեսել ենք, ոչ գիտենք, աշխատավարձը չեն տալիս»,- կեսկատակ ասաց նա։

Անդրադառնալով իր եղբոր՝ տարբեր ընկերություններում տնօրենի հաստիք զբաղեցնելու մասին հարցին, Փաշինյանը նշեց. «ԶՊՄԿ-ի տնօրեն կամ 12 տոկոս փայատեր լիներ, լա՞վ էր։ Դուք էլ չէիք իմանա, ոչ մեկ չէր իմանա։ Որ հիմա հարկատու համակարգով աշխատում ու աշխատավարձ է ստանում, կա պրոբլեմ, ոնց որ կա պրոբլեմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատերը Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե Հայաստանի վարչապետի կամ ԱԱԾ տնօրենի եղբայրը։ ՀՀ-ում հազարավոր տնօրեններ կան, ինչո՞վ է բացառիկ իմ եղբայրը կամ էն ընկերությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը»,- նշեց վարչապետը։