Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջ հետ քննարկել է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ այցն արտացոլում է երկու ժողովուրդների միջև հարաբերությունների եղբայրական բնույթն ու միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը։

Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հունասատանի միջև քաղաքական երկխոսության ինտենսիվության և արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու առկա փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել մի շարք ռազմավարական ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, ռազմական, մշակութային, գիտության, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ՝ ուրվագծելով այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Հատկապես կարևորվել է տնտեսության և նորարարությունների ոլորտրնեում համագործակցության խորացման, փոխադարձ ներդրումների խթանման և գործարար շրջանակների շփումների ակտիվացման ուղղությամբ նպատակամղված աշխատանքների իրականացումը։

Անդրադառնալով Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձևաչափին՝ ԱԳ նախարարները համոզմունք են հայտնել, որ այդ ձևաչափում շփումների շարունակականությունը և համատեղ ծրագրերի իրականացումը լավագույնս կծառայի գործընկեր երկրների կենսական շահերի ապահովմանը։

Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների հարցում համագործակցության ակտիվացման հնարավորությունները, մասնավորապես` «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Արձանագրվել է գործընթացը վերջնակետին հասցնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու քաղաքական կամքը:

Զրուցակիցները քննարկել են միջազգային բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը և Արևելյան գործընկերության ծրագրին վերաբերող մի շարք հարցերի։

Հայկական կողմը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հունական կողմի աջակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է հետևողական ջանքերը՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում, և բարձր գնահատել Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության տրամադրման համար։

ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությունն ու գործողությունները՝ ընդգծելով նաև այն փաստը, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։

Կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել իրականացման հրատապությունը։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մասնակցել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրամիությանը վերաբերող հարցերի շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: