ՔՊ֊ական պատգամավորն Ապարանի միջադեպին եղբոր ներկայությունը չհերքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
23.03.2026 | 22:23
Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերին. Axios
23.03.2026 | 22:09
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.03.2026 | 21:54
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
23.03.2026 | 21:40
Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել
23.03.2026 | 21:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 21:15
ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico
23.03.2026 | 21:04
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով
23.03.2026 | 20:51
Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով
23.03.2026 | 20:44
Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը
23.03.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապարանում տեղի ունեցած միջադեպը ոչ մեկի համար ընդունելի չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը` անդրադառնալով Ապարանում 3 անձանց կյանք խլած կրակոցների միջադեպին:

«Խորապես շահագրգռված եմ և ինչով կարող եմ օգնելու եմ, որ ճշմարտութունը բացահայտվի: Ինձ համար շատ ցավալի է կորուստը»,- նշեց պատգամավորը:

Ասատրյանն իր ընտանիքի շուրջ բարձրացած աղմուկի համար մեադրեց լրատվամիջոցնրին՝ նշելով, որ իր հարազատներին ներքաշել են այդ պատմության մեջ և «այն սարքել քաղաքական հարց»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք որևէ ՔՊ-ական կամ ՔՊ-ականի հարազատ այդ միջադեպին չի մասնակցել, Ասատրյանը պատասպանեց. «Միջադեպին ՔՊ-ական չի եղել ներգրավված, այնտեղ 100-ից ավելի մարդիկ են եղել, որոնցից թե ով ինչ առնչություն է ունեցել, թող քննությունը պարզի»:

Դիտարկմանը, որ արդեն քանի օր է շրջանառվում է տեղեկատվությունն այդ միջադեպին իր եղբոր ներգրավվածության մասին, բայց թեկուզ այդ տեղեկատվության ճշմարիտ կամ ոչ ճշմարիտ լինելը ստուգելու համար նրա եղբայրը չի կանչվել նախաքննական մարմին հարցաքննության, Ասատրյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ անպայման կանչելու են: Բազմաթիվ մարդիկ հարցաքննվելու են: Ես շահագրգիռ եմ, որ դեպքը բացահայտվի: Ինձ ասել են, որ շարունակական պրոցեսն առաջ է գնում, շատ ծավալուն գործընթաց է, մինչև այժմ մարդկանց կանչում են հարցաքննության»:

«Ես շարունակում եմ պնդել, որ ո՛չ ես, ո՛չ իմ հարազատներից որևէ մեկը կապ չունեն տվյալ դեպքի թե՛ նախարդող, թե՛ հաջորդող հարցերի հետ,- ընդգծեց պատգամավորը:-  Այո՛, իմ եղբայրը եղել է այնտեղ, դա գազալցակայան է, մեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել այնտեղ… Բայց այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավել ևս իմ եղբոր մասնակցությամբ: Ես այդ մասին լսել եմ այնտեղ ներկա եղածներից և հավատում եմ նրանց»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իր եղբայրը նաև եղել է այն վայրում, որտեղ կրակոցներ են հնչել, պատգամավորը չհերքեց, բայց նշեց, որ չի ուզում մանրամասների մեջ մտնել. «Զերծ եմ մնում այդ հարցին պատասխանելուց»:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այս դեպքի առնչությամբ զրուցե՞լ են, Աստարյանը պատասխանեց. «Ո՛չ»:

Մանրամասները՝ տեսանյութում: