Տեղի է ունեցել Ճարտարագիտական մոդելավորման 3-րդ մրցույթը

Լուրեր

15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
Բոլորը

Հունիսի 25-ին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվել է Ճարտարագիտական մոդելավորման երրորդ մրցույթը․ տեղեկացնում են «Արմաթ»-ից։

«Մրցույթի ընթացքում «Արմաթ»-ի սաները ցուցադրեցին եռաչափ մոդելավորման իրենց գիտելիքները, հմտությունները և ճարտարագիտական դետալների ու մեխանիզմների պատրաստման լուծումները։

Երեխաները մրցեցին հետևյալ անվանակարգերում՝ «Սեյսմակայուն շենք», «Էներգաարդյունավետ հողմաղաց», «Ամրակայուն կամուրջ», «Արդյունավետ ռեդուկտոր»։
«Գծագրություն և փորագրություն» մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին Սամվել Խաչատրյանը (Innovative and Technological Community ՀԿ), Կարեն Մկրտչյանը (MMGM engineering), Արման Պողոսյանը (Instigate), Շավարշ Ոսկանյանը (Toughbuilt), իսկ «Եռաչափ մոդելավորում և տպագրություն» մրցույթի ժյուրի կազմում՝ Արտուր Խոջաբաղյանը (Augmentar), Ռուբեն Գյոնջյանը («Instigate Robotics), Արգամ Ամիրաղյանը (ProtoLab) և Արթուր Ալթունյանը (ՀԱԱՀ)։

«Գծագրություն և փորագրություն» մրցույթի 10-13 տարեկան տարիքային խմբի «Սեյսմակայուն շենք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գոշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Ռիտա Ամիրյան, Կարինե Ղազարյան), իսկ 14-17 տարեկան տարիքային խմբի «Էներգաարդյունավետ հողմաղաց» անվանակարգում՝ Սարատակի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Տիգրան Մեսրոպյան, Արթուր Գալստյան)։

«Եռաչափ մոդելավորում և տպագրություն» մրցույթի 10-13 տարեկան տարիքային խմբի «Ամրակայուն կամուրջ» անվանակարգում հաղթեց Գոգարանի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Անի Գասպարյան, Լուսե Սարգսյան), իսկ 14֊17 տարեկան տարիքային խմբի «Արդյունավետ ռեդուկտոր» անվանակարգում՝ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Սարգսյան Սերգեյ, Լևոնյան Անի)։

«Արմաթ» աշխատանոցի խմբավար, 44-օրյա պատերազմի անմահացած մարտիկ Ալբերտ Ծատրյանի անվան խրախուսական մրցանակի արժանացավ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Սիրուշո Խոջայան, Ալիսա Բաբայան)։

Բացի այդ, խրախուսական մրցանակների արժանացան նաև Իջևանի պետական քոլեջի և Հառիճի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմերը։

Մրցութային հատվածն ավարտելուց հետո երեխաները շրջայցերի միջոցով հնարավորություն ստացան ծանոթանալու ագրոտեխնոլոգիական կրթության կենտրոն հանդիսացող Ագրարային համալսարանին և նրա տված կրթության հնարավորություններին։

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից արդեն երրորդ անգամ։ Ճարտարագիտական մոդելավորման մրցույթի նպատակն է ցուցադրել աշակերտների եռաչափ մոդելավորման գիտելիքներն ու հմտությունները, ճարտարագիտական դետալների և մեխանիզմների պատրաստման լուծումները: Բացի այդ մրցույթով ամփոփվում են ճարտարագիտական աշխատանոցների՝ եռաչափ մոդելավորման, շաղափային և լազերային փորագրության դասավանդման արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում։