ԵՊՀ-ում գիտակրթական հետազոտական կենտրոն է բացվել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» (YSU-Krisp AI Lab) գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը և դրա շրջանակում կազմակերպված «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանսին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Krisp» ընկերության հետ համագործակցությամբ բացված արհեստական բանականության լաբորատորիան իր տեսակով աննախադեպ է ՀՀ-ում և կարևոր խթան կհանդիսանա արհեստական բանականության գիտական դպրոցի զարգացման ուղղությամբ։

Միջոցառմանը ներկա են գտնվել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Կրիսպ»-ի (Krisp) համահիմնադիր, ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա գտնվողներին և իր ուրախությունն է հայտնել մայր բուհի շրջանավարտների աջակցությամբ արհեստական բանականության լաբորատորիայի հիմնադրման կապակցությամբ:

Այս համատեքստում Կարեն Թռչունյանը կարևորել է ԵՊՀ շրջանավարտների կողմից ստացած կրթության իմաստի արժևորման նշանակությունը և վստահություն հայտնել, որ նորաբաց լաբորատորիայում աշխատելու են ԵՊՀ ուսանողները, ինչը կարևոր է երկրի ապագայի համար:

«Այս լաբորատորիայի օրինակով մենք կունենանք մեծ հաջողություններ»,- հույս է հայտնել Կարեն Թռչունյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է արտասահմանյան գործընկերների ներգրավման անհրաժեշտությունը՝ կարևորելով նրանց հետ համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը։ Որպես հաջողված օրինակ՝ նա նշել է «Կրիսպ» ընկերության համագործակցությունը ԵՊՀ-ի հետ:

«Կրիսպ» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը հույս է հայտնել, որ 5-7 տարիների ընթացքում արհեստական բանականության ոլորտում լինելու են նոր առաջընթացային զարգացումներ:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գեղամ Գևորգյանը, իր հերթին, անդրադարձել է ԵՊՀ ուսանողներին, ովքեր, մայր բուհում ուսումն ավարտելով, աշխատանքի են անցել Հայաստանում և արտասահմանում գործող տեխնոլոգիական ընկերություններում և կարողացել են հետադարձ կապ և արդյունք ստեղծել: Նա շնորհակալություն է հայտնել «Կրիսպ» ընկերության համահիմնադիր և ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյանին նման նախաձեռնության համար:

Հյուրերը շրջել են նորաբաց լաբորատորիայում, ծանոթացել արհեստական բանականության զարգացման փորձարարական և ուսումնական հնարավորություններին։ ԵՊՀ-ի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն կունենան նորաբաց կենտրոնում կատարել հետազոտական աշխատանք՝ արհեստական բանականության գիտական թեմաներով, ինչպես նաև տպագրել հոդվածներ։

Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում
«Կրիսպ» ընկերության գիտական թիմի անդամները ղեկավարելու են ուսանողների գիտական թեմաները։