Ջհանգիրյանի անցյալն ու ներկան. նա պաշտոններ է ունեցել բոլոր իշխանությունների օրոք. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Բոլորը

Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո սուր քննադատությունների կենտրոնում հայտնված և մի քանի օր լռություն պահպանած Գագիկ Ջհանգիրյանը երեկ խախտեց լռությունը։ Առաջին ալիքին տված հարցազրույցում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը, որը, ըստ իրավապաշտպանների, միջամտել է արդարադատությանը, չի պատրաստվում հրաժարական տալ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Ջհանգիրյանը հույս ունի, որ այս սկանդալը ժամանակի հետ մոռացվելու է, դրա համար էլ հրաժարական չի ներկայացնում։

Իրավապաշտպանները Գագիկ Ջհանգիրյանին համարում են «Մատաղիսի գործի» կնքահայրը։ 2004 թվականին Մատաղիսի զորամասում երկու ժամկետային զինծառող էր սպանվել։ Այդ ժամանակ ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը սպանվածների համածառայակիցներ Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին մարդասպաններ էր համարում։ 2012 թվականի դեկտեմբերին տրված հարցազրուցում նա պնդել էր՝ բոլորը «մարդասպան են»։

Գագիկ Ջհանգիրյանը անկախ Հայաստանի ղեկավարներից միայն Սերժ Սարգսյանի օրոք բարձր պաշտոն չի զբաղեցրել, սակայն պատգամավորական մանդատ է ունեցել ՀԱԿ-ի ցուցակով։ Լևոն Տեր Պետրոսյանի իշխանության տարիներին նա եղել է արդարադատության նախարարի առաջին տեղակալը, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ նախ ՀՀ զինվորական դատախազ, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության հրապարակումից արդեն հինգ օր է անցել, բայց Փաշինյանի բառամթերքով ասած՝ ոչ միայն «վայը չի եկել ու տարել» Ջհանգիրյանին, այլև անարդարության հետ կոմպրոմիսի չգնացող Փաշինյանն ու իշխող ուժը որևէ կերպ չեն անդրադարձել այս ձայնագրությանը։

Ջհանգիրյանի՝ Հանրային հեռուստաալիքին երեկ երեկոյան տված հարցազրույցը ՔՊ-ում բավարար են համարում, իսկ հրաժարականի մասին հարցը լսում ու չեն պատասխանում։ Պարզվեց՝ կան պատգամավորներ, որ նույնիսկ բուռն քննարկման թեմա դարձած ձայնագրությունը չեն լսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան