Այսօր արվեստագետների խոսքն արժեզրկվել է քաղաքական այս կամ այն կլանին աջակցելու պատճառով. Վահագ Ռաշ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 14:07
Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները
07.08.2026 | 13:58
Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը
07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
Բոլորը

«Մենք պատրաստ չենք հաջորդ պատերազմին, ոչ էլ պատրաստվում ենք: Ով ասում է` մեզ ընտրեք, հետ կբերենք կորցրած հողերը, դատարկաբանում է: Կորցրած հողերը հետ բերելու համար Ադրբեջանից երեսուն տարի պահանջվեց…Մեզ մնում է ճիշտ արտաքին քաղաքականություն վարել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Վահագ Ռաշը:

Նրա խոսքով` փողոցային պայքարի ելած ընդդիմությունը չկարողացավ իրեն համոզել, որ իրենց պայքարը երկրում լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել. «Ասպարեզում նախկիններն են, ներկաները, իսկ մեջտեղում` ինչ-որ անհասկանալի ուժեր: Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ճիշտն ու սխալը շատ դժվար է տարբերել: Ամեն դեպքում, եթե երկու տարի առաջ ժողովրդի դեմքին գոնե ժպիտ կար, պատերազմից հետո մարդիկ շատ չարացան, զայրույթ կուտակվեց»,- ասում է երգիչը:

Նրա խոսքով` հեռուստատեսությունն էլ վերջին երեսուն տարում կերտեց այն մարդուն, որը գնաց և պարտվեց պատերազմում. «Սերիալների, հաղորդումների միջոցով արվեստագետին, գիտնականին «փչացրեցին», գիտնականը ներկայացվեց որպես խեղճ մարդ, «գողականը»` հզոր: Կար ժամանակ, որ Երևանում կիթառով քայլելն ամոթ էր, հիմա կարծես իրավիճակ է փոխվել»:

Վահագ Ռաշը խոսում է նաև հասարակական կարծիքի ձևավորման հարցում արվեստագետի դերի, նրա խոսքի կշռի մասին. «Ցավոք, այսօր արվեստագետների խոսքն արժեզրկվել է այս կամ այն կլանին աջակցելու պատճառով: Շատերը ժամանակին հովանավորվել են իշխանության կողմից, հիմա էլ, պարզ է, նախկին իշխանությանն են պաշտպանում: Պարել են այս կամ այն իշխանության դուդուկի տակ, դրա համար էլ հիմա արժանանում են ժողովրդի համարժեք վերաբերմունքին: Մինչդեռ արվեստագետը պետք է որևէ ուժից կախված չլինի, ազդեցության տակ չընկնի»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան