Ռոբերտ Քոչարյանին ՌԴ-ն է ընդդիմություն դարձրել՝ փակելու իշխանության նահանջի ճանապարհը․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 13:13
Երբ Լալա Քոչարին ասում էի՝ ո՞ւր են նկարները, ասեց՝ ունե՞ս թուղթ, որ դրանք քոնն են, Պեպոն հիշեցի․ Ռուբեն Քոչար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:09
Նոր անցքեր չեն բացվի հրապարակի շենքերի վրա. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:02
Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային հակահետևակային ականների մատակարարմանը․ The Washington Post
20.11.2024 | 13:01
Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
20.11.2024 | 12:59
«Մայր Հայաստանին» նպատակահարմար չեմ համարել հրավիրել` հաշվի առնելով նախորդ վարքագիծը. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:51
Ե՞րբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. Սուրեն Գրիգորյանը` Ամանորի աշխատանքները վաղ սկսելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:42
Եթե վարչության որոշում լինի՝ կմտածեմ․ Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 
20.11.2024 | 12:34
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել խաղաղությունը՝ առանց Ուկրաինային տարածքային զիջումների. Reuters
20.11.2024 | 12:22
Մարությանը ճիշտ է արել. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:16
Ներսես Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
20.11.2024 | 12:07
Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նոր նախարար, Ադրբեջանի դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 12:03
Ուր են անհետացել Երվանդ Քոչարի՝ 500 հազար դոլար արժողությամբ 7 գործերը․ Ռուբեն Քոչարի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
20.11.2024 | 11:50
Դավիթ Խուդաթյանը՝ ՏԿԵ նախարար
20.11.2024 | 11:50
Աբխազիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ փետրվարի 15-ին
20.11.2024 | 11:38
Կադաստրի կոմիտեն հորդորում է ինքնակամ կառույցները ժամանակին հաշվառել
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է

-Պարո՛ն Բադալյան, ապրիլի 17-ից խորհրդարանական ընդդիմադիր ուժերի սկսած հակաիշխանական փողոցային պայքարը երկու ամսվա ընթացքում չհասավ վարչապետի հրաժարականի նպատակին։ Արդյո՞ք հենց դա էր նպատակն այս շարժման, որովհետև անգամ պիկային համարվող մայիսի 1-ի կամ մայիսի 9-ի հանրահավաքները չէին էլ մոտեցնում պրոցեսն իշխանափոխության, չկար զուգահեռ քաղաքական պրոցես։ Ինչպե՞ս հասկանալ այս հանգուցակետը։

-Նպատակն իշխանափոխությունը չէր՝ այդ կարծիքը ես հայտնել եմ հենց առաջին օրերին։ Խորհրդարանական ընդդիմության առաջնորդները շատ լավ պատկերացնում են իշխանափոխության հնարավորությունների բացակայությունը։ Պատճառները թե՛ ներքին են, թե՛ արտաքին։ Առանցքային պատճառը հասարակական պահանջի բացակայությունն էր՝ տեսնելու իշխանափոխության պրոցես այդ ուժերի մասնակցությամբ կամ առանց նրանց։ Բացի այդ՝ այդ ուժերը շատ լավ պատկերացնում են պրոբլեմների բարդությունը, որ այսօր կանգնած է իշխանության, մեր պետության առաջ՝ միջազգային խնդիրների, քաղաքական միջավայրի, մարտահրավերների առումով։ Նրանք պարզապես չունեցան ցանկություն՝ ստանձնել այդ բարդությունները, առավել ևս, թերևս, չունեն ավելի արդյունավետ լուծման տարբերակներ, քան այսօր առաջարկում է գործող իշխանությունը։

-Փողոցում գտնված ընդդիմության ներկայացուցիչներին հարց էինք ուղղում՝ իշխանության գալու պարագայում ի՞նչ կփոխեն ՀՀ արտաքին քաղաքականության մեջ։ Պատասխանը հիմնականում այն էր, որ դուրս չեն գա բանակցություններից, կշարունակեն բանակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պարզապես, «ի տարբերություն իշխանության՝ արժանապատիվ կեցվածքով»։ Ինչո՞ւ էր այս պատասխանը։

-Որովհետև նրանք շատ լավ պատկերացնում են իրավիճակի և հնարավորությունների սղությունը։ Նրանք ունեն իշխանության կարգավիճակ ունենալու փորձ, և ի տարբերություն այդպիսի փորձ չունեցող քաղաքական ուժերի՝ շատ լավ պատկերացնում են հնարավորությունների շրջանակը, ուժային կենտրոնների մոտեցումների շրջանակը, և այդ իմաստով ուղղակի պրագմատիկ են։ Լավ հասկանում են, որ ոչ միայն իշխանափոխության պահանջ չկա, ներքին հասարակականից բացի՝ նաև արտաքին միջավայրի իմաստով, այլև չկան ավելի մեծ հնարավորություններ արդյունավետ քաղաքականության, քան այն, ինչ այսօր փորձում է անել գործող իշխանությունը։

-Այդ դեպքում՝ ինչի՞ համար են այս հավաքները։

-Շատ հարմար է խոսել այդ մասին, որ իրենք պատրաստ են ավելի լավը անել կամ ավելի լավը կանեն, և փորձում են ինչ-որ քաղաքական կապիտալ հավաքել դրա վրա, նաև լուծել տարբեր հարցեր՝ թե՛ քաղաքական դիրքավորման առումով, թե՛ տնտեսական որոշակի շահերի, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ուժերը զգալիորեն նաև տնտեսական ուժեր են։ Եթե ոչ ավելի տնտեսական, քան քաղաքական ուժեր են։ Արտաքին միջավայրում այն կարգավիճակը, որ ունեցել են պետության իշխանություն լինելու առումով, բնականաբար, ծառայել է նաև բիզնես շահերին և հետաքրքրություններին։ Եվ այդ կարգավիճակի ու շահերի բերումով է, որ պարտավորությունների և կապերի շրջանակ են ձևավորել արտաքին միջավայրում։ Այն, որ նրանք այլևս իշխանություն չեն, դա նրանց շատ քիչ մասով է ազատել այդ պարտավորությունների կապերի շրջանակներից և խնդիրներ են մնացել նաև այդտեղ։ Արտաքին սեգմենտների հետ կառուցելով հարաբերություններ քաղաքական կարգավիճակի բերումով՝ իշխանություն են եղել ՀՀ-ում, դրանք զգալիորեն ծառայեցրել են ոչ միայն պետական հարցերին, այլ բիզնես և խմբային հարցերին։ Դա էլ ձևավորել է ընդհանուր կապերի, պարտավորությունների շրջանակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան