Լավրովն ու Բայրամովը հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին խորհրդատվական ծառայություններ մատուցել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք հիմա քննարկում ենք հանդիպման օրը։ Հայկական կողմից հաստատում ենք ստացել, որ սահմանների դելիմիտացիայի գործընթացը շատ կարևոր է»,- ասել է Լավրովը։

Նա նաև դրական է գնահատել Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը հաղորդակցությունների ապաշրջափակման մասով։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Լավրովն ասել է, որ այն դադարեցրել է իր գործունեությունը։

«Այսօրվա բանակցություններում  մենք հիմնականում չենք քննարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ այն արդեն դադարեցրել է իր գործունեությունը»,- ասել է Լավրովը։Դրանում ռուսաստանցի պաշտոնյան մեղադրել է ԱՄՆ-ին և Ֆրանսիային։Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շփումները շարունակվել են պատերազմից հետո։

«Համանախագահներին առաջարկվել է ներկայացնել նոր իրավիճակի տեսլականը։ Դրանից հետո Մինսկի խմբի հետ շփումները շարունակվել են շուրջ մեկ տարի, սակայն նրանցից առաջարկներ չեն ստացվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունը վերջին շրջանում կաթվածահար է եղել հայտնի պատճառներով։ Բանակցային գործընթացը չի կարող լինել ձևաչափի պատանդ»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հավելենք, որ Վաշինգտոնն ու Փարիզը բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են աշխատել Մինսկի խմբի ձևաչափում՝ ի հեճուկս Բաքվից ու Մոսկվայից հնչող հայտարարությունների։ Օրերս էլ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քարըն Դոնֆրիդը հայտարարել էր, որ չնայած ՌԴ-ի հետ տարաձայնություններին՝ ԱՄՆ-ը կշարունակի աշխատանքը Մինսկի խմբում։

Էմմա Չոբանյան