ԱՀՑ-ն Կապիկի ծաղիկի համավարակ է հայտարարել

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Առողջապահության համաշխարհային ցանցը (ԱՀՑ) կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Կազմակերպությունը կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է առողջապահության համար համաշխարհային նշանակության արտակարգ իրավիճակ։ ԱՀՑ-ում ընդգծել են, որ բռնկման բացասական հետևանքները նվազեցնելու համար պետք է վերացնել բռնկումը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելով ամենուր, որտեղ վիրուսը փոխանցվում է։

Ցանցի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ներկայում վարակի դեպքեր են հայտնաբերվել աշխարհի 58 երկրներում, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3․417-ը, իսկ վարակի տարածման տեմպերն ամեն շաբաթ աճում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունիսի 23-ին արտակարգ հավաք է գումարելու՝ գնահատելու կապիկի ծաղիկի բռնկման գլոբալ վտանգը։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեհեսուսը նշել է, որ նախորդ բռնկումների հետ համեմատ՝ ծաղիկի վիրուսի այս տարբերակն իրեն անսովոր է դրսևորում, ուստի վարակաբանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն դրան։