Հաստատվել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հաստատել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Որոշման նպատակը հետվճար տրամադրելու միջոցով կենսաթոշակառուների գնողունակության բարձրացումն է՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս, ինչպես նաև անկանխիկ եղանակով գործարքների խթանումն է Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ հիմնավորման, կարգի մշակման փուլում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և գործընկեր բանկերի միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ կարգի իրացման մեխանիզմների և ընթացակարգերի շուրջ: Արդյունքում առաջարկվել է նաև քարտը թողարկած բանկոմատների միջոցով կոմունալ ծառայություններին ուղղվող վճարներից բացի՝ հետվճար կիրառել նաև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներից։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում ակտիվ աշխատանք է տարվել գործընկեր բանկերի հետ՝ համապատասխան կարգավորումը լիարժեք իրագործելու նպատակով: Այդ բանկերն են՝ «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը», որոնց նպաստառուները և կենսաթոշակառուները կարող են միանալ նաև հուլիսի 1-ից հետո:

Վարչապետը հորդորել է շարունակել ծրագրերի վերաբերյալ ակտիվ իրազեկումը: