Ստոլտենբերգը ցանկանում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան շուտ միանան ՆԱՏՕ-ին, սակայն դա չի կարող երաշխավորել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նպատակ ունի Ֆինլանդիային և Շվեդիային շուտ ներառել դաշինքում՝ չնայած Թուրքիայի առարկություններին, սակայն զգուշացրել է, որ չի կարող երաշխավորել՝ դա շատ արագ անել, գրում է POLITICO-ն։

ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ չնայած երեք երկրների միջև բանակցությունները շարունակվում են, լուծումը դեռևս չի գտնվել՝ Մադրիդում սպասվելիք գագաթնաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ:

«Իմ նպատակն է՝ համոզվել, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարող են շուտով միանալ։ Ես չեմ կարող երաշխավորել, բայց ես ասում եմ, որ դա իմ նպատակն է»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի ղեկավարները պատրաստվում են հաջորդ շաբաթ ստորագրել հիմնական որոշումները, ներառյալ՝ ուժեղացված ներկայությունն արևելյան թևերում և երկարաժամկետ ռազմավարության նորացված փաստաթուղթը: Սակայն գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու հայտերի հարցը դեռևս չի լուծվել։

«Առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք, որ մեկ կամ մի քանի դաշնակիցներ համաձայն չեն մնացածի հետ»,- ասել է Ստոլտենբերգը՝ լավատեսություն հայտնելով, որ Անկարայի ընդդիմանալը չի խանգարի Հելսինկիին և Ստոկհոլմին, ի վերջո, միանալ ՆԱՏՕ-ին։

Էմմա Չոբանյան